Apple IT-ն իր սարքերի օգտատերերի անձնական տվյալների մշտական ռեժիմով հասանելություն չի տրամադրի ԱՄՆ իշխանություններին, բայց պատրաստ է համագործակցել ՀԴԲ-ի հետ՝ ազգային անվտանգության հետ կապված հանցագործությունների հետաքննության հարցում: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Verge պորտալում:
«Հաճախորդներն ակնկալում են, որ Apple-ը կապահովի անձնական տվյալների անվտանգությունը, և այդ մեթոդներից մեկը մեր սարքերի և սերվերների հուսալի կոդավորման օգտագործումն է»,- հայտարարել է ընկերությունը:
Ըստ հայտարարության հեղինակների, հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը Apple-ում դիտարկվում է միայն բացառիկ դեպքերում: Որպես օրինակ ընկերությունը վկայակոչել է 2019-ի վերջին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ռազմածովային բազայի վրա հարձակումը:
Կորպորացիան նաև նշել է, որ Apple-ի քաղաքականության շնորհիվ «ամերիկացիները ընտրության առջև չեն կանգնում՝ կոդավորումը թուլացնելու և արդյունավետ հետաքննությունների միջև», ուստի կոդավորման լայնածավալ հասանելիություն տրամադրել չի նախատեսվում:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր, որ Apple-ի նման որոշումը «վտանգավոր է և անընդունելի»: