Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում

Չինաստանի մեծ առաջարկը. Հայաստանի արձագանքը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Պեկինն առաջիկա տարիներին մոտ 2 միլիարդ դոլարի աջակցություն կցուցաբերի զարգացող երկրներին, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակից: Չինաստանի նախագահն այդ մասին հայտարարել է առողջապահության թեմայով տեսակոնֆերանսի ընթացքում: Չինաստանն, ըստ երևույթին, հայտարարել է դաշնակիցների հավաքագրման մասին՝ ընդդեմ գուցե այն մեղադրանքների, որոնք էլ Պեկինի դեմ հավաքագրվում են Արևմուտքում՝ ԱՄՆ առաջնորդությամբ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն արդեն տևական ժամանակ մեղադրում է Չինաստանին աշխարհին խաբելու և կորոնավիրուսի համաճարակի մեջ գցելու համար: Նահանգները հայտարարել է, որ իրականացնում է քննություն: Չինաստանի դեմ դատական հայցերն, ըստ երևույթին, դառնում են անխուսափելի: Դրանց կարող են միանալ շատ այլ երկրներ ու կազմակերպություններ: Այդ ամենի հետևանքը կարող է լինել այն, որ Պեկինը ստիպված լինի վճարել միլիարդավոր դոլարների փոխհատուցում: Ըստ ամենայնի, Չինաստանը սկսում է կառուցել պաշտպանությունը, փաստացի պատրաստակամություն հայտնելով օժանդակել այն երկրներին, որոնք չեն միանա Չինաստանի դեմ հայցերի, կամ կհամաձայնեն աջակցել Չինաստանին հնարավոր հայցերից պաշտպանության իրավա-քաղաքական գործընթացում: Բայց արդյո՞ք 2 միլիարդ դոլարն այդ առումով գրավիչ առաջարկ է, այն էլ ոչ թե մեկ երկրի, այլ զարգացող մի շարք երկրների համար: Սակայն, հավանաբար, Պեկինն առաջարկում է այսպես ասած՝ մեկնարկային գինը, որը կարող է նաև ավելանալ:

Կասկած չկա, որ Չինաստանի կարողությունն այդ առումով ավելին է: Օրինակ՝ տարիներ առաջ Պեկինը հայտարարել էր «Մեծ մետաքսի» ճանապարհի իր տնտեսա-քաղաքական բյուջեն՝ մոտ 100 միլիարդ դոլար: Կորոնավիրուսային համաճարակը, անկասկած, իր ազդեցությունն է թողնելու նաև այդ ծրագրի վրա՝ հաշվի առնելով այն, որ վարակը գործնականում կանգնեցրել է հաղորդուղիների գերակշռող մասը, և բավականին բարդ է կանխատեսել՝ երբ և ինչ ծավալով ու տրամաբանությամբ այն կարող է վերականգնվել: Չի բացառվում, որ «Մեծ մետաքսի» ճանապարհի ծրագիրը ֆորմալ կամ ոչ ֆորմալ իմաստով Չինաստանը ներառի համավարակից տուժած երկրների աջակցության մտադրությունում՝ այդպիսով ընդլայնելով իր առաջարկը: Հայաստանին կարո՞ղ է հետաքրքրել այդպիսի առաջարկ: Եթե խոսքը Չինաստանի հետ ռազմավարական գործակցության մասին է, ըստ այդմ նաև օժանդակության, նաև զարգացման համատեղ ծրագրերի, ապա այդ առումով հայ-չինական գործակցությունը խորացնելն ունի ռազմավարական, անգամ ռազմա-քաղաքական նշանակություն:

Բայց եթե դրա գինը լինելու է Արևմուտքի հետ Չինաստանի դիմակայության մաս դառնալը, այսպես ասած՝ ճամբարայնացումը, ապա այդ դեպքում դրա հետևանքը Հայաստանը համար որևէ կերպ պակաս վտանգավոր լինել չի կարող, քան, թերևս, իր այժմեականությունն աստիճանաբար կորցնող Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունում ճամբարայնացումը: Հայաստանի համար թիրախային պետք է լինի ԱՄՆ-Չինաստան դիմակայության և մրցակցությունը կովկասյան ռեգիոնում համադրելու նպատակը, ինչը պահանջում է հայեցակարգային լրջագույն աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում