ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ մեր հանրության իրավագիտակցությունը ցածր է, ինչի հետևանքով մենք այսօր կորոնավիրուսի առկայության պայմաններում ունենք նման իրավիճակ։ Կարանտինի կազմակերպման գործընթացում թերացումներ ևս տեսնում է, բայց, ընդհանուր առմամբ, գոհ է պարետատան աշխատանքից։ Խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի մասին ու անդրադառնալով հարցին, թե սեպտեմբերին, երբ հրապարակվի եզրակացության որոշակի մասը, հանրության ակնկալիքները կբավարարվե՞ն, նկատում է՝ պետք է հնարավորինս այնպիսի տեղեկություններ հրապարակել, որոնք չեն պարունակում պետական գաղտնիք, բայցև կբավարարեն հանրային ակնկալիքները։ Անդրադառնալով դիտարկմանը, թե հանձնաժողովի կուլմինացիան, ըստ էության, լինելու է ապրիլի 5-ի հրադադարի հանգամանքների պարզաբանում, նշում է․ «Մի փոքր գաղտնիք բացեմ․Ապրիլյան պատերազմի հրադադարի վերաբերյալ ուսումնասիրությունները գործուն են»։