Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հասարակության շրջանում բացասական ընկալում ունեցող դատավորների նկատմամբ պետք է վարույթներ իրականացվեն

240 դատավոր կա, եթե մենք իրենց միանգամից հանենք, մենք ինչպե՞ս ենք իրենց փոխարինելու ու հեռացման համար ի՞նչ հիմքեր են մեզ անհրաժեշտ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարցադրում արեց փաստաբան Գևորգ Դավթյանը:

«Դրա համար վարույթ պետք է հարուցվի, օրենք ընդունվի, ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված և այլն։ Եթե պատկերացնենք, որ մենք ունենք այդ իրավական զենքը իրենց միանգամից դատավորներին հանելու, մենք չենք կարող իրենց տեղը միանգամից լրացնել։ Ուրիշները, որոնց պետք է բերենք, պետք է քննություններ հանձնեն, ժամանակ է հարկավոր։  Չհաշված այն հանգամանքը, որ այդ վատ դատավորների մոտ կան հարյուրից ավել վարույթներ, որոնք տուժելու են։ Դա ժողովրդի մոտ բողոքի ալիք է բարձրացնելու։ Օրինակ, ես եթե գույքի բռնագանձման հայց ունեմ տվյալ դատավորի մոտ, ինքը չի կարող այլ որոշում կայացնել, քան բավարարելը, քանի որ փաստերն ակնհայտ են։ Եթե մենք այդ դատավորին միանգամից հանում ենք, ու չենք կարողանում այդ գործերի տարափը տալ նոր դատավորներին, ստացվում է՝ քաղաքացու իրավունքը միանգամից ոտնահարվում է։ Մենք կարող ենք կոլափսի առաջ կանգնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, հնարավո՞ր չէ գոնե այն դատավորների մասով գործընթացն արագացնել, ովքեր տարիներ շարունակ հասարակության շրջանում հայտնի են եղել կոռուպցիոն ճանապարհներով կայացրած դատական ակտերով, անարդար վճիռներով, փաստաբանը պատասխանեց՝ այն դատավորների նկատմամբ, ովքեր հասարակության մեջ ընկալվել են ավելի շատ բացասական իմաստով, հենց այդ հրապարակումների հիման վրա պետք է վարույթներ հարուցվեն։

«Բայց այստեղ պետք է նախ դիմող լինի։ Միայն խոսելով չէ, փաստեր պետք է լինեն։ Մենք այդ դատավորին, որը հայտնի է տարբեր անարդար որոշումներով, հանելու համար պետք է վարույթ իրականացնենք։ Եթե պատկերացնենք, որ մի օրենք ենք ստեղծում ու հասարակության մոտ նման պատկերացում ունեցող դատավորին այդ օրենքով հանում ենք, միևնույն է՝ եթե չունենք նրան փոխարինողը, մենք խնդիր ենք ունենալու։

Այդ նույն վատ դատավորն իր վարույթում ունի  գործեր, որոնք պետք է կայացնի արդարադատությանն համահունչ, այլ տարբերակ չունի։ Եթե տվյալ դատավորին հանում ենք, նշանակում է՝ նրա բոլոր կայացրած վճիռները պետք է բեկանենք։ Դա չի կարելի, որովհետև, եթե մենք նախորդ կայացրած դատական ակտերը բեկանենք, հասկանո՞ւմ եք դա երկիրն ուր կտանի։ Մենք չեն կարող վատը բեկանել, լավը թողնել։ Ստացվում է՝ բոլոր դատական ակտերը սկսենք քրքրել, քանդել։ Դա դատական համակարգը կրախի առաջ կկանգնեցնի»,- մանրամասնեց փաստաբանը, միաժամանակ նշելով՝ հարցը միանգամից չի կարող լուծվել, բայց ողջամիտ ժամկետով պետք է արագ լուծել, որպեսզի նման դատավորներից ձերբազատվենք:

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած գործ, երբ դատավորը փոխվում է, այն պետք է քննվի սկզբից, նորից, որը բավական երկարաձգում է գործը: «Մենք իսկապես պետք է ունենանք այդ հրեղեն դատավորների բազան, որոնք պետք է գան փոխեն ներկաներին: Մենք պետք է նայենք՝ ունենք այդ մասնագետների ցուցակն, ովքեր պատրաստ են միանգամից հարյուր գործ վերցնել ու քննել: Դրա համար ես կարծում եմ, որ այն պետք է լինի աստիճանաբար: Իհարկե, տարիներով չձգձգվի, բայց աստիճանական, հերթով սկսեն ուսումնասիրություններ կատարել ու որոշեն: Եթե մենք միանգամից որոշենք մեկ ամսվա մեջ բոլոր դատավորներին հանենք, մենք ավելի շատ քաղաքացու իրավունքն ենք ոտնահարելու»,-մանրամասնեց փաստաբանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում