«Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունն ամիսներ առաջ որոշել է հանրության մեջ կուսակցության հեղինակությունն ավելացնելու և ամրացնելու համար պայմանագիր է կնքել քաղ տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան նշանավոր Aristotle ընկերության հետ:Ընկերության ամերիկացի աշխատակիցները հրավիրվել են Հայաստան այդ ուղղությամբ աշխատանքները տեղում կազմակերպելու համար:
Պարզվում է, որ պայմանագրի ժամկետները չավարտված` ԲՀԿ-ն հրաժարվել է ամերիկացիների ծառայությունից՝ տեսնելով, որ հանրության շրջանում կուսակցության հեղինակությունը բարձրացնելուն ուղղված քայլերը որևէ արդյունքի չեն հանգեցնում: