Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Վեթինգը սպանդ չէ, «ուռուցքը» հեռացնել է պետք․ այս իշխանության մոտ հիշողության կորուստ է

Հանրության շրջանում քննարկվում են մայիսի 16-ին վարչապետի մեծ ասուլիսում հնչած հարցերն ու պատասխանները: Ասուլիսում հարցերի բավականին լայն շրջանակ էր ներառված: Դատաիրավական համակարգին առնչվող բարեփոխումների փաթեթի շուրջ սկզբունքային և մասնագիտական վեճ է ծավալվում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ղեկավար Կարեն Զադոյանը, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը:

Կառավարությունը ձեռնամուխ է լինում դատաիրավական համակարգի աստիճանական փոփոխության՝ արագ վեթինգի փոխարեն: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արման Բաբաջանյանը նշեց. «Ոչ միայն համաձայն չեմ, այլև վստահ եմ, որ մեր գործուն քայլերի շնորհիվ կրկին կվերադառնանք այն օրակարգին, որ սահմանվեց մեկ տարի առաջ, երբ վարչապետը հանձնարարեց արգելափակել դռներն այն դատավորների առաջ, ովքեր թաթախված են հանցավորության ու կոռուպցիայի մեջ և մերժված են ժողովրդի կողմից: Հեղափոխությունը արդարության և արդարադատության հաստատման համար էր…, և հեղափոխության հարթակից հռչակված նպատակները ժամ առաջ պետք է կենսագործվեն, իսկ դատական համակարգը առաջին թիրախն է… Հետայսու դատավորների հետ պատասխանատվություն է կրում նաև քաղաքական իշխանությունը:

Վեթինգի մասին վարչապետի հանձնարարականի կատարման մասին հաշվետվություն ներկայացնելու փոխարեն այսօր խոսում ենք այն մասին, որ ուղղակի անընդունակ ենք եղել համապատասխան ջանք, գիտելիք ու կարողություններ ներդնել և գտնել Սահմանադրության հետ համատեղելի այն ճանապարհը, որով հնարավոր կլինի դատական համակարգից դեն շպրտել մեր երկրի դեմ գործած, մեր քաղաքացիներին ունեզրկած ու քաղաքական բանտարկյալ դարձրած տասնյակ անիրավ դատավորներին»:

Կարեն Զադոյանը նշեց, որ երբ վարչապետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ հայտարարեց անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտության մասին, դրանից հետո «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում անցումային արդարադատության գործիքների հնարավոր կիրառության մասին. «Փորձագիտական եզրակացության մեջ նշել ենք, որ Հայաստանում հնարավոր է վեթինգ իրականացնել՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններում և դատարաններում… Վեթինգի իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել 6 գործոն…»:

Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ իշխանությունը պետք է կարողանար գտնել գործիքներ՝ վերականգնելու արդարությունը: «Տարիներ շարունակ կերտվել է կեղեքիչ համակարգ, որը ծառայել է նեղ անձնական, խմբային շահերին: Մինչև դատական համակարգից այս «ուռուցքը» չհեռացվի, դատական իշխանության միջոցով որևէ գործընթաց չի իրականացվի: Պետք է վեթինգ իրականացնել, վեթինգը սպանդ չէ, զտման մեխանիզմ է, այն ունի մի քանի շերտ»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ առաջին հերթին պետք է վեթինգի ենթարկել բարձրագույն դատական խորհուրդը:

«Դատական համակարգում «առողջ» դատավորները պետք է մոբիլիզացվեն՝ ընդդեմ «հիվանդ» փոքրամասնության. նաև դատական իշխանությունից պետք է գան առաջարկներ՝ գտնելու այն ուղիները, որ կցրեն այս տրամադրությունները: Այսպես շարունակել հնարավոր չէ… Գործուն քայլեր պետք է ձեռնարկել և իրերն իրենց անուններով կոչել»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ նախ՝ մեր երկրի հետ կապ չունեցող ԲԴԽ-ն պետք է որակական փոփոխության ենթարկել, որպեսզի հնարավոր լինի դատական համակարգն առաջ մղել:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում