Wednesday, 24 04 2024
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նորից հանդիպել են։ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները. «Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարևորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր»:

Հիշյալ հանդիպմանը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքից մասնակցում էր Արցախի խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հյուսնունցն ասաց. ««Միասնական հայրենիք»-ը  երկրորդ ուժն է խորհրդարանում, ստացել  է 9 մանդատ։ Իրենք ցանկություն են հայտնել համագործակցելու մեր թիմի հետ։ Այսօր պատրաստվում է նախնական ծրագրային հուշագիր, որով իրականացնելու ենք համատեղ օրակարգ՝ երկրի զարգացման մեր ընդհանուր տեսլականների  իրականացման ուղղությամբ։ Միայն այդ հարցն է քննարկվել, կոալիցիայի մասին խոսք չկա, ընդամենը ծրագրերի շուրջ քննարկումներ են եղել՝ սոցիալական ոլորտ, հետագայում՝ սահմանադրական բարեփոխումներ, տնտեսական օրակարգի ու  նաև Արցախի պաշտպանության ռազմավարության վերաբերյալ հարցեր»։

Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն «Միասնական հայրենիք»-ը խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Հյուսնունցը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ։ Մենք քննարկել ենք, ու կան ընդհանուր եզրեր, համագործակցելու ենք այդ ուղղություններով ու իրականացնելու ենք մեր համատեղ ծրագրերը»։

Հետաքրքրվեցինք նաև՝ ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում մամուլի այն հրապարակումները, թե Սամվել Բաբայանը կնշանակվի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար. «Ես  նման տեղեկություն չունեմ։ Դա նախագահի իրավասության շրջանակների մեջ է, մնացած ասեկոսեները, խոսակցությունները իմաստ չունեն, համբերենք՝ մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի։ Մայիսի 22-ից նախագահն անցնում է իր լիազորություններին, առաջիկա 20 օրվա մեջ կորոշվի կառավարության կազմը, հայտնի կդառնան գերատեսչությունների ղեկավարները։ Այդ 20 օրվա մեջ պետք է ներկայացնենք Ազգային ժողովին»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժի հիմնական ընդդիմախոսը խորհրդարանում Վիտալի Բալասանյանն ու նրա ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն են լինելու, Ռուդիկ Հյուսնունցը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ Վիտալի Բալասանյանը ընդդիմադիր է, թե ոչ։ Օրը կգա՝ իրենք իրենց հայտարարություններով հանդես կգան, ու մենք  լիարժեքորեն կտեղեկանանք բոլոր վերադասավորումների մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում