Մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն, այդ թվում Նախիջևանում: Հատկանշական է, որ զորավարժությունն ունենալու է նաև հարձակողական բնույթ: ՀՀ ՊՆ-ն, արձագանքելով զորավարժությունների անցկացման փաստին՝ զգուշացրել է Ադրբեջանին` զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի՝ որպես սադրանք, և կունենա համապատասխան հետևանքներ։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի և քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:
«Հակառակորդը պատրաստվում է, բայց մենք էլ ձեռքներս ծալած նստած չենք»,- վստահեցրեց Տարոն Հովհաննիսյանը՝ նաև հավելելով, որ հակառակորդի գործողությունները միշտ ուշադիր դիտարկվում են՝ առավել ևս զորավարժությունները: Նրա դիտարկմամբ՝ տեսականորեն զորավարժությունների ժամանակ ավելի բարդ է և քիչ հավանական է, որ քողարկված լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, քան այլ ժամանակահատվածում:
Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ զորավարժությունները հետապնդում են նաև քաղաքական նպատակներ:
Մանրամասն՝ տեսանյութում: