Մարտեր առանց կանոններում տիտղոսներ նվաճած ռուսաստանցի հայտնի մարզիկ Մագոմեդխան Գազմատխանովը հայտարարել է, որ իր հայրենիքում՝ Դաղստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել։ Նա երկրի իշխանությունների կոչ է արել ներդնել ողջ ռեսուրսը մարդկանց կյանքը փրկելու համար։
«Մեզ մոտ իրական աղետ է։ Միայն երեկ Դաղստանի հիվանդանոցներից մեկում 90 հիվանդ է բերվել։ Մարդիկ մահանում են և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Մի քանի օր առաջ եմ խոսել Մախաչկալայի հիվանդանոցի բժիշկներից Խասայբաթ Սալիմբեկովայի հետ։ Նա ասաց, որը իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, բայց իրենք ամեն ինչ անում են հիվանդներին օգնելու համար»,- նշել է Գազմատխանովը։