Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրոպան հավասարվեց Հայաստանին. Ֆուտբոլը «ռեանիմացիայից» տեղափոխվեց հիվանդասենյակ

«Բորուսիա»-«Շալկե» հանդիպումով Եվրոպայում վերսկսվեց մեծ ֆուտբոլը։ Բունդեսլիգայի հանդիպումներն անցնում են առանց հանդիսականների, իսկ ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում գտնվում է 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները:

Համավարակի պայմաններում ֆուտբոլային մեծ մրցաշարերի վերադարձը, ինչ խոսք, մեծ իրադարձություն է մարզասերների համար, բայց… Ընդունենք, որ դիտելով նույն «Բորուսիա»-«Շալկե» հանդիպումը՝ առանձնապես ոգևորություն չապրեցինք։ Ֆուտբոլը գրավիչ չէր մի պարզ պատճառով. տրիբունաները դատարկ էին։ Ֆուտբոլը կյանք վերադարձավ առանց էներգետիկայի, որն ըստ էության մարզաձևի զարկերակն է։ Եթե իրավիճակին այլ տեսանկյունից նայենք, պետք է փաստենք, որ ականատեսն ենք դառնում աննախադեպ մի երևույթի։ Էներգետիկայի բացակայությունն իր ազդեցությունն է թողնում նաև ֆուտբոլիստների վրա, որոնք մշտապես խաղացել են երկրպագուների աջակցության ներքո։ Նույնիսկ մրցակցի հարկի տակ խաղալիս մրցակից թիմի երկրպագուների ճնշումը ակամայից մոտիվացնող ազդեցություն էր թողնում։

Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց Գերմանիայի առաջնության որակը զգալի անկում է ապրել։ Մասնավորապես, վերջին հանդիպումներում չկար այն ֆուտբոլային տեմպն ու դինամիկան, որը բնորոշ է գերմանական թիմերին։ Մի քանի ամիս ֆուտբոլը վերակենդանացման բաժանմունքում էր, իսկ հիմա տեղափոխվել է հիվանդասենյակ։ Վարակի առկայությունը թույլ չի տալիս մոտենալ ֆուտբոլին։ Թե որքան ժամանակ ֆուտբոլը կմնա հիվանդասենյակում՝ դժվար է ասել։ Հավանականությունը մեծ է, որ մինչև տարեվերջ հնարավորություն չենք ունենա դիտելու իրական ֆուտբոլ։ Այո, առանց հանդիսականների ֆուտբոլը հիասթափեցնում է, նույնիսկ տհաճ զգացողություններ առաջացնում, բայց… Հարկ ենք համարում, սակայն, արձանագրել, որ նույնիսկ նման պայմաններում ֆուտբոլը հասարակությանը, թեկուզ հեռահար եղանակով, վերադարձնելը լուրջ և պատասխանատու քայլ էր։

Հիշեցնենք, որ արդեն մայիսի 23-ին կվերսկսվի նաև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Այն ևս կանցնի առանց հանդիսականների։ Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիների մեր առաջնության հանդիպումներին տրիբունաներից հետևում էին մի քանի տասնյակ, լավագույն դեպքում՝ մի քանի հարյուր ֆուտբոլասերներ, ապա պետք է արձանագրենք, որ մեզ մոտ ըստ էության ոչինչ չի փոխվել։ Հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները վաղուց արդեն սովոր են խաղալու առանց երկրպագուների։ Տարիներ շարունակ լսել ենք այն թեզը, որ Հայաստանում ֆուտբոլ չկա։ Նման դիտարկման հետ համաձայնելը միանգամայն ճիշտ չի լինի։ Մենք այնուամենայնիվ ունենք ֆուտբոլ, ունեցել ենք սպեցիֆիկ ֆուտբոլ, որը տարիներ շարունակ գտնվել է հիվանդասենյակում։ Գտնվել է միանգամայն սուբյեկտիվ պատճառով։ Այսօր սուբյեկտիվ պատճառին գումարվեց նաև օբյեկտիվ պատճառը։

Այսօր կարող ենք փաստել, որ սպեցիֆիկ ֆուտբոլ ունենալու առումով Եվրոպան հավասարվեց Հայաստանին։ Ի տարբերություն եվրոպական բարձր և միջին մակարդակի ակումբների՝ մեր թիմերը իրենց գոյությունը պահպանում են բացառապես սեփականատերերի շնորհիվ։ Ավելի ստույգ՝ ունենք մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք ֆուտբոլի սիրահար են, առանց եկամուտի ակնկալիքի ներդրումներ են կատարում և, կոպիտ ասած, պահում հարյուրավոր ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների։ Նշենք նաև, որ հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստների զգալի մասը լեգեոներներ են։ Այսինքն՝ ակումբների սեփականատերերը հոգում են նաև դրսից հրավիրված խաղացողների կացության ծախսերը։ Բնական է, որ համավարակի հետևանքով նյութական կորուստներ կկրեն նաև ակումբների սեփականատերերը, ինչի հետևանքով էլ ծանր հարված կստանան նաև թիմերը։ Ներկայում գլխավոր խնդիրը ֆուտբոլը ֆինանսական կոլապսից դուրս բերելն է։ Այո, մենք տեսնում ենք բոլորովին այլ ֆուտբոլ, բայց այլընտրանքային լուծում պարզապես չկա։

Ինչևէ, հիշեցնենք, որ եվրոպական երեք երկրներում՝ Հոլանդիայում, Բելգիայում և Ֆրանսիայում, պաշտոնապես որոշվել է մրցաշրջանն անավարտ թողնելու մասին։ Մնացած երկրները կարծես թե վճռական են առաջնությունները վերսկսելու հարցում։ Բացի Իսպանիայից, Իտալիայից և Անգլիայից՝ Դանիայի և Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիաներն են հայտարարել մրցաշրջանը ավարտին հասցնելու որոշման մասին: Լեհաստանում առաջնությունը կվերսկսվի մայիսի 27-ին, իսկ Դանիայում՝ մայիսի 29-ին: Տևական քննարկումնրից հետո առաջնությունը վերսկսելու որոշում կայացվեց նաև Ռուսաստանում։

ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրների համար ազգային առաջնություններն ավարտելու վերջնաժամկետ է սահմանել։ Մասնավորապես, մինչև հուլիսի 31-ը եվրոպական կառույցի անդամ երկրները պետք է ավարտին հասցնեն ներքին առաջնությունները։ Ավելին, օգոստոսին Չեմպիոնների և Եվրոպա լիգայի 2019/2020 թթ. խաղարկությունն ավարտին հասցնելուց հետո ՈՒԵՖԱ-ն մտադիր է նույն ամսին կազմակերպել արդեն 2020/2021 թթ. Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում