Իսրայելի Նես Զիոնա քաղաքում գտնվող կենսաբանական հետազոտությունների իսրայելական ինստիտուտի գիտնականները հաջողությամբ են փորձարկել կրծողների շրջանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Այս մասին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը:
Նշվում է, որ կլինիկական փորձարկումների ընթացքում մասնագետները պատվաստել են ինստիտուտի լաբորատորիայի կրծողների 50%-ին, որից հետո բոլոր կենդանիները վարակվել են կորոնավիրուսով:
Արդյունքում պարզվել է, որ պատվաստված կրծողները մնացել են առողջ, իսկ մյուսների մոտ COVID-19 է հայտնաբերվել:
Հայտնի է, որ մոտ ապագայում ինստիտուտը կսկսի փորձեր իրականացնել այլ կենդանիների վրա, այնուհետև՝ մարդկանց վրա:
Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, վիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկ տարի հետո կամ նույնիսկ ավելի վաղ: