Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին պատմել է իր ինքնազգացողության մասին:
Ըստ Պեսկովի, այժմ նա շարունակում է իր բուժումը հիվանդանոցում: Միեւնույն ժամանակ այլ մանրամասներ նա չի ներկայացրել, սակայն շնորհակալություն է հայտնել լրագրողներին իր առողջությամբ հետաքրքրվելու համար:
Պեսկովը կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկացրեց մայիսի 12-ին: Ավելի վաղ բժիշկները COVID-19 էին հայտնաբերել վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ: