Մյունխենի «Բավարիա»-ում վստահ են, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերը կմնա ակումբում:
«Բավարիա»-ի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն վստահություն է հայտնել, որ Նոյերի և ակումբի միջև նոր պայմանագրի հետ կապված բանակցությունները կեզրափակվեն հաջողությամբ:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Նոյերը նոր պայմանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման: Նախ` նոր պայմանագիրը պետք է լինի 5 տարով, իսկ տարեկան աշխատավարձը` 20 միլիոն եվրո: Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի: