Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել ՖԻԴԵ-ի Steinitz Memorial առցանց մրցաշարում:
Կարլսենը 18 հնարավորից հավաքել է 12 միավոր և առաջին տեղում է: Նրան հաջորդում է ռուս Դանիիլ Դուբովը, որը վաստակել է 10 միավոր և եռյակի վերջում դարձյալ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն է՝ 9,5 միավորով:
Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ, իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 30 հազար եվրո: