Հեղափոխական իշխանությանը հաջողվել է արդյո՞ք իրականացնել այնպիսի արմատական, համակարգային փոփոխություններ պետական կառավարման համակարգում, որոնք իսկապես թույլ կտային պնդել, թե հեղափոխության ձեռքբերումները և մասնավորապես ժողովրդավարությունը ՀՀ-ում այլևս անշրջելի են և այլընտրանք չունեն։ Ինչ պետք է և կարող էին անել ներկայիս իշխանությունները, որ չեն արել, կամ դանդաղում են, հապաղում են։ Խնդիրը առավելապես կառավարչական բնույթի է, թե այլ տիրույթում: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: