Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Սրտից արյուն էր հոսում…». Արմավիրում 27-ամյա երիտասարդը հետևից թաքուն դանակահարել է հարևանին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Աշոտ Զ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ:

2019 թվականի մայիսի 1-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Արման Հ.-ն իրենց տանը ընտանիքի հետ ընթրելուց հետո դուրս է եկել, որ փողոցում կայանված մեքենան կանգնեցնի բակում: Մեքենան բակում կայանելուց հետո, երբ Արման Հ.-ն իջել է մեքենայից ու շրջվել է, նույն պահին նրա հետևից անձայն բակ մտած հարևանը՝ 1992   թվականին ծնված Աշոտ Զ.-ն, առանց որևէ բառ ասելու դանակով շեշտակի հարվածել է նրա սրտի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Աշոտ Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի՝ 2019 թվականի հունիսի 27-ի եզրակացությամբ Աշոտ Զ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Վերացվել է նրա խափանման միջոց կալանավորումը, նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ կիրառվել է հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:

Աշոտ Զ.-ն մեղադրյալից դարձել է քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ:

Դատարանը քննության է ընդունել ու քննել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործը:

Տուժողը, ում առողջությունը խաթարվել է պատճառված վնասվածքից ու դրա հետևանքներից, անհավատալի է համարել, որ նախկինում հոգեկան առողջության որևէ խնդրով բժշկական որևէ հաստատության չդիմած երիտասարդը՝ իր հեռու բարեկամն ու մոտ հարևանը, հանցավոր արարքի կատարման պահին եղել է անմեղսունակ…

Տուժող Արման Հ.-ն դատարանում հայտնել է, որ դեպքի օրը՝ 2019 թվականի մայիսի 1-ին, կնոջ ու երեխայի հետ քաղաքային այգում է եղել, հետո աշխատել է հոր հետ: Երեկոյան տուն են եկել, հաց են կերել: Ժամը 21-ի սահմաններում ինքը դուրս է եկել, որ մեքենան փողոցից տեղափոխի իրենց բակ: Մեքենան կայանել է բակում, իջել է մեքենայից: Մինչ այդ Աշոտին չի տեսել, շրջվել է ու հենց նույն պահին Աշոտը դանակով խփել է իր սրտին:

Տուժողը հայտնել է, որ ստացած վնասվածքի պատճառով երրորդ վիրահատությանը պիտի ենթարկվի: Իրենք տնտեսություն ունեն, հողամաս, ինքը չի կարողանում աշխատել, չի կարողանում վարել իրենց տնտեսությունը: Աշոտը դանակով խփել է իր սրտին ու փախել: Աշոտը մայրական կողմի ազգականներից է: Իրենց հարաբերությունները նորմալ են եղել: Իր մայրը միշտ օգնել է Աշոտի ընտանիքին, եթե որևէ մեկը վատ էր զգում, մայրն էր ներարկումներ կատարում: Դեպքից որոշ ժամանակ առաջ Աշոտի հորը հիվանդանոց էին տարել, իր մայրն էր շտապօգնություն կանչել: Դրանից հետո իր մայրը Աշոտին հարցրել էր, թե հայրը ո՞նց է: Աշոտը վիրավորել էր մորը՝ ասելով. «Էս դռները էլ չերևաս»: Մայրը վատ էր զգացել:

Ինքը գնացել, Աշոտին հարցրել է, թե ինչո՞ւ է մորը վիրավորել: Նա էլ պատասխանել է, թե 20   տարի առաջ, երբ իրենց ճտերին սատկացրել էր, իր մայրը նրան ասել է՝ ինչո՞ւ ես սատկացրել…

Երբ Աշոտը դանակով խփել է իր սրտին ու դանակը նետելով՝ փախել, ինքը վերցրել է դանակն ու տուն է մտել: Իր հայրը այնքան է վատացել, որ չի կարողացել իրենց մեքենան վարել,  իրեն հիվանդանոց տանել, հարևանն է իր մեքենայով տարել:

Տուժողը պնդել է, որ Աշոտ Զ.-ն իր սրտին դանակով խփելուց առաջ ոչ մի բառ չի ասել, իսկ մինչև այդ՝ իրենց միջև կռիվ կամ վեճ չի եղել: Տուժողը նշել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչու է Աշոտը դանակով խփել իր սրտին: Կասկածում է, որ պատճառը մարդկային նախանձն է եղել…

Տուժողի հայրը հայտնել է, որ դեպքի օրն ինքն ու որդին դաշտ են գնացել, աշխատել, երեկոյան տուն են եկել, հաց են կերել: Մեքենան ինքն էր ուզում բակում կայանել, բայց Արմանն ասել է՝ դու հոգնած ես, ես կանեմ: Ու դուրս է եկել:

Հետո Արմանը տուն է մտել՝ մի ձեռքին՝ դանակ, մյուս ձեռքը՝ սրտին, ու սրտից արյուն էր գալիս… Նա ասել է, որ Աշոտն է դանակով խփել սրտին… Հարևանն է որդուն տեղափոխել հիվանդանոց, ինքն ի վիճակի չէր… Արմանը վեց օր կռիվ է տվել կյանքի համար, նրան մի կերպ են փրկել: Տեղափոխել են Երևան: Հազիվ է ոտքի կանգնել, բայց թոքի հետ կապված խնդիր է առաջացել, դեռ պետք է վիրահատեն…

Տուժողի մայրը դատարանում նշել է՝ եթե հարևաններն իրենց տղայի մոտ տարօրինակություններ էին նկատել, ինչո՞ւ ոչ մի անգամ բժշկի չեն դիմել, ինչո՞ւ չեն զբաղվել իրենց երեխայով: Ինքը նրանց տուն մտել-դուրս է եկել, օգնել է, բայց Աշոտի մոտ հոգեկան խանգարվածություն չի նկատել: Աշոտը եկել է իրենց բակ, որ իր երեխային սպանի… Իրենք մեծ վնասներ են կրել՝ որդին կորցրել է առողջությունը, վիրահատությունների է ենթարկվել, այդքան նյութական վնաս են կրել, ո՞վ պիտի  դրա համար պատասխանատվության ենթարկվի…

Աշոտ Զ.-ի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, հայտնել է, որ ամուսինը՝ Աշոտի հայրը, հիվանդ է, երեք անգամ «ստենդավորված է»: Ինքը չի կարողացել տղայով զբաղվել: Նրա մոտ տարօրինակություններ ինքը նկատել է, բայց չի պատկերացրել, որ այդ աստիճանի կհասնի: Դեպքի օրը Աշոտը վատ է եղել: Իրենք նստել են հաց ուտելու, նա իրենց հետ հացի չի նստել: Անընդհատ ասել է, թե հոգնել է կյանքից, պետք է վերջ տա կյանքին: Նա դուրս է եկել տանից, քիչ հետո ուժեղ ձայն է լսվել: Մտածել է, թե Աշոտը վնասել է ինքն իրեն, դուրս է վազել, տեսել է, որ աղմուկը հարևանի տան մոտից է գալիս: Գնացել ու տեսել է Արմանին, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Նա ասել է. «Խփեց ու փախավ»: Նա չգիտեր՝ ինչու է խփել…

Աշոտ Զ.-ի մայրը նշել է, թե իր տղայի մոտ տարօրինակություններ նկատել է, նա իրեն ասել է. «Մամ, լավ չեմ, ինձ տեր կանգնի»: Պատահել է՝ նա իրեն է հարվածել, հետո փոշմանել է: Հնարավոր է, որ տուժողին չխփեր, իրենց տար ու սպաներ…

Նախաքննության ընթացքում հարցաքննված Աշոտ Զ.-ն հայտնել է, թե իր ու տուժողի ընտանիքները իրար հետ լավ են եղել: Բայց երբ իր հայրը մի ամիս առաջ վատացել էր, նրան տարել են հիվանդանոց, ու Արմանի մայրը «մի հատ հոր հալուքեֆը չի հարցրել», ինքը նրանից «նեղվել» ու հենց նրան էլ ասել է, որ իրենց տուն էլ «չերթանուգան»: Դեպքի օրը ինքը պառկած էր իրենց տան դեմով հոսող առվի ափին: Մինչև այնտեղ պառկելը իրենց մեքենայի «կարմանից» վերցրել էր մուգ բռնակով մեծ դանակը: Առվի մոտ պառկած՝ դանակով փորփրում էր նստած տեղը, երբ տեսել է, որ հարևան Արմանը փողոցում կանգնած մեքենան քշում է բակ: Ինքը բաց դարպասով մտել է նրանց բակ: Այդ պահին չի հասկացել, թե ինչ է կատարվել, Արմանի հետևից ինքը գնացել է,  հենց որ Արմանը մեքենայից իջել ու շրջվել է, ինքը առանց բառ ասելու դանակով խփել է նրան: Նա բարձր գոռացել է, իսկ ինքը դանակը գցել ու փախել է. «Տուն չմտա, փախա դաշտերը, հետո հասկանալով, որ վատ բան եմ արել, ներկայացա ոստիկանություն…»:

Աշոտ Զ.-ն հայտնել է, որ ոչ մի անգամ հոգեկան խնդիրներով հաշվառում չի անցել, Արմանին էլ  խփել է իր «կամքից անկախ»:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Աշոտ Զ.-ն տառապել ու տառապում է հոգեկան հիվանդությամբ՝ շիզոֆրենիայով, իրավախախտումը կատարելու պահին նա եղել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության տակ… Աշոտ Զ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Նշվել է, որ նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անմեղսունակության վիճակում արարքը կատարած Աշոտ Զ-ին ազատել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ նրան տեղավորելով հոգեբուժական կլինիկայի հատուկ տիպի բաժանմունքում:

Դատարանի այս որոշումը բողոքարկել էր տուժող Արման Հ.-ն՝ խնդրելով բեկանել այն, գործն ուղարկել նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը, հիմք ընդունելով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը՝ Աշոտ Զ.-ին անմեղսունակ ու սոցիալապես վտանգավոր ճանաչելու վերաբերյալ, տուժողի վերաքննիչ բողոքը մերժել է:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնվել է ուժի մեջ անփոփոխ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում