Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարանտինը հնարավորություն տվեց էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել

Ինչպես արդեն գիտենք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն անցկացվի, իսկ բուհ ընդունվողները կարող են միայն մեկ քննություն հանձնել։ Աշակերտներին նման «արտոնություն» տալը, ըստ որոշ ծնողների, անհետեւանք չի մնա կրթության գործընթացի եւ որակի վրա։ Նրանք արդեն իսկ դժգոհություններ են հայտնում։ Մասնավորապես, համայնքային առանձին դպրոցներում ուսուցիչները հանձնարարություններ չեն տալիս կամ հեռավար ուսուցումն իրականացնում են մասամբ եւ իմիջիայլոց։

Սակայն, ի հակադրություն այդ ծնողների, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պնդում է հակառակը. «Ես ունեմ ուսուցիչ ընկերներ, ովքեր վիրավորական են համարում աշակերտների հեռավար դասերին չմասնակցելը։

Կարծում եմ՝ դպրոցականները չեն մասնակցում, քանի որ կենտրոնացած են միայն նեղ մասնագիտական առարկաների վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ նույնիսկ առկա ուսուցման պարագայում 12—րդ դասարանցիները նույնպես չէին հաճախում դպրոց, պատրաստվում էին ընդունելության քննություններին»։

Պատգամավորը պնդում է՝ հեռակա ուսուցման պարագայում կրթության որակի ակնհայտ փոփոխություններ չեն եղել։

Կրթության մասնագետն ասում է, թե ինքը տեղյակ չէ ուսուցիչների քմահաճ աշխատանքից, առավել եւս, որ հանձնարարություններ չեն տալիս. «Կարծում եմ՝ մեր ուսուցիչները պատասխանատու կերպով իրականացնում են իրենց աշխատանքը»։ Ավելին՝ գտնում է, որ կորոնավիրուսի համավարակից հետո, երբ աշակերտները վերադառնան բնականոն ուսումնական գործընթացի, կրթությունը կիրականացվի ավելի բարձր մակարդակով, քանի որ, ըստ նրա, այս ընթացքում ուսուցիչները, տնօրինությունն ու աշակերտները ձեռք են բերել մեծ փորձառություն։

«Հասկանալով կրթության դերը՝ դպրոցականներն առավել պատասխանատվությամբ են մոտենում։ Շատ բաներ փոխված կլինեն, մենք լավ հնարավորություն ունենք նոր էջից սկսելու կրթական գործընթացը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ առկա կրթությունը դժվար է այսքան կարճ ժամանակամիջոցում փոխարինել հեռավար կրթությամբ։ Հեռավարի հետ կապված նախապատրաստական կրթության աշխատանքները պետք է սկսվեին հաջորդ տարվանից։

Համապատասխան փոփոխություններն օրենքում այս նպատակով արդեն արվել էին, բայց տեսաք, որ իրավիճակը ստիպեց արագ անցում կատարել հեռավարին»,–նկատում է Հովհ. Հովհաննիսյանը։

Պատգամավորը միաժամանակ շեշտում է՝ տեխնիկական թույլ հագեցվածությամբ պայմանավորված այսքան հապճեպ հեռավար կրթության անցնելը, բնականաբար, ունեցավ նաեւ իր թերի կողմերը. «Հետեւանքը եղավ այն, որ որոշում կայացվեց տարին ամփոփել մինչեւ կարանտինն ունեցած գնահատականներով։ Որոշում կայացվեց նաեւ ընդունելության քննությունները կազմակերպել մեկ քննության հիման վրա՝ հաշվի առնելով, որ աշակերտները հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ամբողջական դասընթացին։ Նրանց հնարավորություն տրվեց գոնե մեկ առարկայով ընդունվել, եւ սա իր հետ կբերի որոշակի խնդիրներ։ Կարանտինային ժամանակահատվածը հնարավորություն տվեց վեր հանել բոլոր բացերը, զարգացնել, էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել։ Այս իրավիճակում ունեցանք մի քանի անգամ ավելի արագ ստեղծվող արտադրանքներ, քան կունենայինք բնականոն ժամանակ։ Դրանք են տեսադասերը, հեռավար կրթության մոդուլները, էլեկտրոնային հարթակների ստեղծումը»։

Կրկին վերադառնալով համայնքային դպրոցների ուսումնական գործընթացին՝ նշենք, որ գյուղական առանձին դպրոցներում, մասնավորապես, վերահսկողության հստակ եւ արդյունավետ մեխանիզմ չկա։ Համենայնդեպս, Հովհ. Հովհաննիսյանը կարծում է, որ մարզպետարանների կրթության վարչությունների, նախարարության եւ տեսչական մարմնի կողմից վերահսկողությունն իրականացվում է ըստ պատշաճի։ Կրթության մասնագետը բավարար է համարում տեսչական մարմնի կատարած աշխատանքը. «Բավարար եմ համարում, հաշվի առնելով այն քիչ մարդկային եւ նյութական ռեսուրսները, որ ունի կրթության տեսչական մարմինը։ Եղած հնարավորությունների շրջանակում տեսչական մարմինները կատարում են առավելագույնը։ Հատկապես հեղափոխությունից հետո նրանց ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացավ։ Պետք է հաշվի առնենք, որ տեսչական ստուգումներ իրականացնելու պահանջը բավականին մեծ էր։ Այս մարմինները փոխել են իրենց աշխատանքի բնույթը։ Անցում է կատարվել առավել բովանդակային գործընթացի՝ ի տարբերություն նախկինում կատարված բյուրոկրատական թղթաբանական ստուգումների»։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում