Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

«ԿԳՄՍ նախարարն ունի իր պատասխանատվության բաժինը. Գոգյանի նման մասնագետները Հայաստանում շատ քիչ են»

«Շատ ցավում և ափսոսում եմ, որ նման բան տեղի ունեցավ, որովհետև Սմբատը շատ բանիմաց և պրոֆեսիոնալ  մասնագետ է, ինչպես նաև քաջատեղյակ է կրթական համակարգից, գիտության ոլորտից և  նա ոչ միայն  լավ մասնագետ է, այլ նաև շատ սկզբունքային և ազնիվ անձնավորություն, իսկ մեր համակարգում այդպիսի մարդկանց  թիվը, ցավոք, շատ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով Բարձրագույն որակավորման կոմիտեի  (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին:

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը օրերս աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԲՈԿ նախագահի պաշտոնը թողնելու իր որոշումն ունի երեք շերտ.

«1. Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետների տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը  դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

  1. 2019 թ-ի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։
  2. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով՝ ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է»,-մասնավորապես գրել էր Սմբատ Գոգյանը։

Այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը նշեց, որ  պետք է ամեն ինչ անել, որպեսզի Գոգյանի նման մասնագետները դուրս  չմնան  կրթության համակարգից:

«Հեղափոխությունից հետո մեր հիմնական խնդիրը  համակարգի կարգավորումն է, որպեսսզի այն, ի վերջո, սկսի լավ աշխատել, իսկ լավ համակարգն այն համակարգն է, որը դուրս է մղում անգրագետ ու վատ կադրերին և թողնում է միայն լավերին: Հիմա, եթե լավ մասնագետը, լավ պաշտոնյան  դուրս է գալիս  աշխատանքից, ապա  նշանակում է, որ համակարգն առողջ չի»,-նկատեց Սերոբ Խաչատրյանը:

Անդրադառնալով նաև Գոգյանի հրապարակած վերոնշյալ պատճառներին, Խաչատրյանն ասաց.

«Ցավոք սրտի, այս երկու տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք ռազմավարություն որևէ ոլորտի վերաբերյալ՝ կլինի դա բարձրագույն կրթություն, դպրոցական կրթություն, թե գիտության ոլորտ, որպեսզի  ըստ դրա հստակ հասկանանք մեր անելիքները: Օրինակ, երբ Գոգյանը նշանակվեց ԲՈԿ նախագահ, նա փորձեց շատ լուրջ մասնագիտական քննարկումներ ծավալել, որպեսզի առկա խնդիրները կոնկրետ համակարգվեն ու լուծվեն, սակայն այդ ամենին չհաջորդեցին  կոնցեպտուալ ձևակերպումները նախարարության կողմից, ինչը կարծում եմ նույնպես հիասթափության պատճառ դարձավ,  որոշ  չափով նաև ներքին դիմադրություն առաջացավ Սմբատ Գոգյանի նկատմամբ և նրա դեպքում նույնպես, ցավոք, հին մոտեցումները հաղթեցին. բոլորս էլ շատ լավ պատկերացնում ենք, որ այս ընթացքում ԲՈԿ նախագահի վրա եղել է ճնշում, որովհետև նրա  սկզբունքայնությունն ու գիտելիքները շատերին էր խանգարում և արդյունքում տեսանք, որ  այդ ճնշումը տվեց իր արդյունքը:

Անդրադառնամ նաև ռեկտորների ատենախոսություններին ու գրագողություններին. ես շատ կուզենայի, որ մի այդպիսի պարտադիր պայման  մտցնեն, որ այն մարդիկ, ովքեր հիմա կցանկանան ռեկտոր դառնալ, ապա նրանց ատենախոսությունը պետք է մասնագիտական ստուգման ենթարկվի: Այստեղ խնդիրն այն է, որ ՀՊՏՀ-ի  նախկին ռեկտորը հեռացվեց այդ պաշտոնից  գրագողության համար և իր այս հայտարարությամբ  Գոգյանը  կասկածներ է հայտնում, որ նմանատիպ խնդիր  առկա է  նաև ներկայիս ռեկտորի պաշտոնակատարի հետ, ուստի կարծում եմ, եթե Գոգյանն այսպիսի հայտարարություն է անում, ապա նախարարը և վարչապետը պետք է այս հայտարարությանը հետամուտ լինեն և ստեղծեն անաչառ ու օբյեկտիվ խումբ՝  մեկ անգամ ևս  ուսումնասիրել տան այդ ատենախոսությունը:

Ինչ վերաբերում է  երրորդ պատճառին, ապա իմ կարծիքով՝ ԲՈԿ նախագահի  պաշտոնը Սմբատի նման մարդու համար  նաև քիչ էր, այսինքն՝ ես կուզենայի, որ նրա վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն դրվեր, քանի որ նրա մտահորիզոնը բավականին ընդարձակ է և շատ հարցերի շուրջ նա բավականին կրեատիվ պատկերացում ունի, աշխատելու եռանդ  ունի, մինչդեռ պետական համակարգում առկա բյուրոկրատիան այդպիսի դեմքերին  շատ դեպքերում թույլ չի տալիս մեծ փոփոխություններ  անել, նոր և թարմ մոտեցումներ ցուցաբերել»:

Հարցին՝  ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Կրկնում եմ՝ Գոգյանի  նման  մասնագետների առկայությունը համակարգում անհրաժեշտություն է և, եթե կորցնում ենք  Սմբատի նման մարդկանց, ապա, բնականաբար, համակարգի ղեկավարն ունի իր պատասխանատվության բաժինը դրա մեջ: Եթե համակարգը լավը չէ և ղեկավարն որևէ բան չի անում դա փոխելու համար, ապա  լավ  կադրերը սկսում են գնալ: Լավ նախարարի պարտականությունն էլ հենց այն է, որ այնպիսի միջավայր ստեղծի, այնպիսի փոփոխություններ անի, որ ոչ թե  կարգին, բանիմաց մարդիկ թողնեն աշխատանքը, այլ վատերը հեռանան կամ հեռացվեն համակարգից: Վերջին ժամանակներս տեսնում ենք, որ կոնկրետ ԿԳՄՍ նախարարությունից լավ կադրերի արտահոսք կա և հիմնականում դրանք այն մարդիկ են, ովքեր  հեղափոխությունից հետո էին նշանակվել այս կամ այն պաշտոնին, հետևաբար սա լուրջ  ցուցիչ է և նշանակում է, որ ինչ-որ բան այնտեղ սխալ է»:

Սերոբ Խաչատրյանի  դիտարկմամբ՝  ԲՈԿ նախագահի  պաշտոնում Սմբատ Գոգյանին արժանի փոխարինող գտնելը դժվար կլինի:

«Իհարկե կան  բանիմաց մարդիկ, որոնց կարելի է նշանակել, սակայն նորից եմ ասում, որ Գոգյանի նման մասնագետները  շատ  քիչ են: Այստեղ շատ բան կախված է նաև նրանից, թե արդյոք  կուզենան կրկին բերել մի այնպիսի մասնագետի, ով իր լավ կառավարմամբ  կարող է նրանց համար խնդիրներ առաջացնել: Շատերը, ովքեր գուցե ցանկանում էին մտնել պետական համակարգ՝ աչքի առաջ ունենալով Գոգյանի օրինակը՝ շատ հնարավոր է, որ այլևս հրաժարվեն իրենց  այդ մտքից՝ մտածելով, որ ներսում այնքան էլ  լավ բաներ տեղի չեն ունենում, հետևաբար  այս խնդիրն ավելի խորքային է»,-ընդգծեց կրթության փորձագետն ու միևնույն ժամանակ հավելեց նաև.

«Ես շատ լավ հիշում եմ, երբ 1990-ական թվականներին նոր իշխանություն ձևավորվեց Հայաստանում՝ սկզբնական շրջանում  տարբեր պրոֆեսիոնալներ  կային բարձր պաշտոններում, սակայն հետագայում կամաց-կամաց մենք  սկսեցինք  կորցնել այդ մասնագետներին, շատերը պարզապես լքեցին համակարգն  ու նրանց փոխարինելու եկան միջակությունները, որոնք  ինչ-ինչ  գործարքների  գնալով՝  հարմարվում էին տարբեր իրավիճակների: Պետք է  թույլ  չտանք, որ  այս նույն պատմությունը հիմա էլ  կրկնվի,  քանզի  այդպիսի  գործընթաց արդեն իսկ ընթանում է»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում