Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրաքի կառավարությունը հայտարարել է ութ օրով շուրջօրյա պարետային ժամի հաստատման մասին: Պարետային ժամը կգործի նաեւ Ուրզա Բայրամի տոնակատարության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:
Ըստ հեռուստատեսության, համապատասխան ռեժիմը կներդրվի մայիսի 22-ից և կտևի մինչև մայիսի 30-ը: Երկրի քաղաքացիները չեն կարողանա լքել իրենց տները, բացառությամբ արտակարգ դեպքերի:
Ուրզա Բայրամի մահմեդական եռօրյա տոնը, որով ավարտում է Ռամադան սուրբ ամիսը, իրաքցիները դիմավորելու են ինքնամեկուսացման մեջ, մզկիթները չեն աշխատի:
Ըստ պաշտոնական տվյալների, Իրաքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3260 դեպք, ավելի քան 120 մարդ մահացել է: