Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

ՍԴ հարցում քաղաքական նոր որոշում. Վենետիկի պատասխանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հետաձգված հանրաքվեի փոխարեն, քաղաքական մեծամասնությունը փնտրում է ՍԴ հարցն այլ մեխանիզմով և գուցե ավելի արագ լուծելու հնարավորություն: Ռուբինյանն այդ մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, թե համավարակը անշուշտ կտևի ավելի երկար, հետևաբար՝ երկար ժամանակ հնարավոր չի լինի անցկացնել հանրաքվե, իսկ ՍԴ հարցը չի կարող երկար մնալ չհանգուցալուծված: Ըստ նրա, այդ ուղիների նպատակով է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս նամակ հղել Վենետիկի հանձնաժողովին: Այդպիսով, քաղաքական մեծամասնությունը փաստացի առաջին անգամ ազդարարում է գործնականում պաշտոնական մակարդակով, որ դիտարկում է ՍԴ հարցը այլ ճանապարհով, այլ մեխանիզմով լուծելու տարբերակ:

Այդպիսով, Վենետիկի հանձնաժողով Ռուստամ Բադասյանի նամակի առիթով հարց է առաջանում՝ Բադասյանի նամակում Վենետիկի հանձնաժողովից ակնկալվում է, որ հանձնաժողովը մատնացո՞ւյց կանի հնարավոր մեխանիզմները և ուղիները, թե՞ արդարադատության նախարարի նամակը գործնականում այդ ուղիների մասին պարզապես իրազեկում է Վենետիկի հանձնաժողովին: Եվ այդտեղ առկա է արդեն մեկ այլ հարց: Ի՞նչ է լինելու, եթե ՍԴ հարցի հանգուցալուծման ուղիների կամ մեխանիզմի վերաբերյալ Հայաստանի կառավարության ու Վենետիկի հանձնաժողովի պատկերացումները հակասեն միմյանց, և այդ հակասությունը լինի այնպիսին կամ այնքան, որ ընդհուպ պարունակի Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի քաղաքական կոնֆլիկտի ռիսկ: Հնարավոր է, որ արդարադատության նախարարի նամակն ունի հենց այդ հարցերը, հնարավոր ռիսկերը, հնարավոր հակասության սահմաններն ու աստիճանը ճշտելու նպատակ:

Այստեղ հատկանշական է այն, որ նախարար Բադասյանը Վենետիկ նամակ է գրել դրանից օրեր առաջ՝ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի արտահայտած մտքից հետո: ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթը, Վաշինգտոնում պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հարցին, նշել էր, որ դատաիրավական ռեֆորմի հարցում Հայաստանի կառավարությանը կհորդորի ձեռնպահ մնալ արմատական լուծումներից և աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ: Ամերիկացի այդ պաշտոնյայի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Հայաստանի կառավարությունը գործնականում, կարծես թե, չէր էլ խոսում արմատական լուծումների մասին, իսկ հանրաքվեի հարցն էլ առկախված էր կորոնավիրուսի պատճառով: Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ինչի համար էր ամերիկացի պաշտոնյային անհրաժեշտ արմատական լուծումներից ձեռնպահ մնալու հորդորն ու Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատելու կոչը, և կարևորը՝ ինչի՞ վրա էր հիմնված այն: Արդյոք Քենթին հայտնի՞ էր Հայաստանի կառավարության որևէ այլընտրանքային մտադրություն, կամ, այլ կերպ ասած, հայտնի էր այն, ինչ փաստորեն բարձրաձայնում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Համենայնդեպս, այդ համատեքստում է հետաքրքիր թե՛ Բադասյանի նամակը, թե՛ Ռուբեն Ռուբինյանի բարձրաձայնումը: Ընդ որում, բարձրաձայնումը հատկանշական է այն ֆոնին, երբ փաստորեն դեռևս չկա նախարարի նամակին Վենետիկի պատասխանը: Այդ ֆոնին արդյո՞ք բարձրաձայնումը՝ որ իշխանությունը դիտարկում է այլ մեխանիզմ, խոսում է քաղաքական որոշման մասին, թե՞ ունի մարտավարական բնույթ և ուղղված է նախկին իշխանության այն շրջանակներին, որոնք տարածում են մտայնություն կամ կարծիք, թե իշխանությունը հանրաքվեի արդյունքից վախենալով է, որ երկարաձգում է արտակարգ դրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում