Կիրակի օրը՝ մայիսի 17-ի առավոտյան, Իսրայելում Չինաստանի դեսպան Դյու Վեյին մահացած են գտել Հերցլիայում գտնվող իր տանը: Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը՝ վկայակոչելով ԱԳՆ ներկայացուցչին:
Ներկայումս դիվանագետի տանը ոստիկանությունն է: Ըստ որոշ տեղեկությունների, դեսպանին մահացած են գտել անկողնում:
Չինաստանի դեսպանատունը նշել է, որ դեռ չի կարող հաստատել այդ տեղեկությունը:
Դիվանագետի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ, իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը:
Ավելի վաղ Դյու Վեյը Չինաստանի դեսպանն էր Ուկրաինայում: