Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական Nour լրատվական գործակալությունը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ չմիջամտել Վենեսուելա վառելիքի մատակարարումներին: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ զեկույցի, ամերիկացիներին նախազգուշացրել են հետևանքների մասին, եթե նրանք «ծովահենություն» անեն:
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի խոսքերը մեջբերում է գործակալությունը. «Իրանը և Վենեսուելան անկախ պետություններ են, որոնք պահպանել և պահպանում են միմյանց հետ առևտրային հարաբերությունները: Մենք դրա դիմաց ապրանք ենք վաճառում ու գնում: Այս գործարքը ոչ մեկին չի վերաբերվում»:
Գործակալության համաձայն, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է քննարկում, որոնք կարող են կիրառվել Վենեսուելային վառելիքի մատակարարման առթիվ: Տարբերակները կներկայացվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ներկայումս Վենեսուելան վառելիքի ճգնաժամ է ապրում, որի պատճառներից մեկը Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից առևտրի շրջափակումն է: Իրանը նույնպես պատժամիջոցների տակ է:
Նախօրեին հաղորդվել էր, որ առնվազն հինգ բեռնավորված նավթային տանկեր Իրանից ուղևորվել է Վենեսուելա: Սա պատմության մեջ հարավամերիկյան պետությանը վառելիքի այդպիսի մեծ մատակարարման առաջին դեպքն է: