Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Հանրապետականի մեջ կան մարդիկ, որոնք սադրող բաներ են անում․դա չի բխում ո՛չ պետության, ո՛չ իրենց շահերից․ նախկին ՀՀԿ-ական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ նախկին պատգամավոր, նախկին կուսակցական Լեռնիկ Ալեքսանյանը։

– Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները՝ Հանրապետական կուսակցության քայլերը, հեղափոխության դեմ տարվող մեդիա արշավները և այլն։

– Այն, ինչ կատարվում է այսօր հանրապետությունում, ես բացասական եմ գնահատում։ Քաղաքական այս լարվածությունը բացասական երևույթ է։ Անկախ նրանից, թե ով ով է։ Մենակ Հանրապետականը չէ։ Բոլորն էլ իրենց ճիշտ չեն դրսևորում։ Ե՛վ խորհրդարանում գզվռտոցը, և՛ նախկին հանրապետականների պահվածքը։ Դաշտը լավ չէ։ Ընկել են իներցիայի տակ, իրար անձնական խնդիրներ են լուծում։ Դաշտն այսօր շատ դեկորատիվ է։ Կռվում են, վիճում են, քննարկում են։ Սրանք այն լուրջ հարցերը չեն։ Հնարավոր է՝ մնացած բաները ստվերային են։ Համենայնդեպս, այսօրվա լարվածությունը արհեստական է, ճիշտ չէ, իշխանության համար մղվող պայքար է։ Դա բացարձակ կապ չունի այսօրվա մեր առջև ծառացած խնդիրների հետ։

– Հանրապետական կուսակցությունը հեղափոխության դե՞մ է աշխատում, ըստ Ձեզ։

– Գիտեք ոնց, հեղափոխության դեմ աշխատում են նաև հեղափոխականները։ Գուցե իրենց աշխատանքն այդ առումով ավելի՞ արդյունավետ է։ Եթե յուրայինն է այդ բաներն անում, դա արդեն այլ կերպ է գնահատվում։ Նիկոլ Փաշինյանի դեմ են աշխատում նաև իր հետ հեղափոխություն արած մասնակիցները։ Եվ ավելի սուր, քան ընդդիմադիրները։ Այնպես չէ, որ միայն Հանրապետական կուսակցությունն է։ Ես կուսակցության անդամ չեմ, դուրս եմ եկել։ Շարժն այնքան արագ է, որ չես էլ պատկերացնում՝ ով ով է, ինչ դիրքորոշում ունի, որ կուսակցության մեջ է, ինչ է ուզում։ Ընդհանուր առմամբ եմ ասում, որ դաշտը, նույնիսկ իշխանության թևում, ճիշտ չէ դասավորված։ Կադրային հրատապ խնդիր կա, որ պետք է լուծվի։ Այստեղ լավ ու վատի խնդիր չէ։

– Այդ խնդիրների մեծ մասը ժառանգվել են հենց Ձեր նախկին կուսակցությունից։ Այո, Դուք այլևս կուսակցական չեք, բայց կողքից նայելիս ի՞նչ տպավորություն եք ստանում ՀՀԿ-ի գործունեության վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում կուսակցության գործունեությունը։

– Բացասական։ Մենք դրա համար ենք դուրս եկել։ Իրենք պետք է կառուցողական լինեն։ Հանրապետականը այդ մի քանի մարդը չեն։ Հանրապետականը լուրջ պոտենցիալ ունի, ձեզ ասեմ։ Այնտեղ տարբեր մարդկային որակներ կան։ Բոլորը նույն ձևով չեն մտածում։ Միայն Հանրապետականին հայհոյելով չի կարելի։ Այս իշխանություններն էլ պետք է կառուցողական լինեն։ Լավին լավ ասեն, վատին՝ վատ։ Մարդիկ կան, որ կարող են շատ լավ համագործակցել այս իշխանությունների դեմ։ Նրանք ժամանակին պայքարել են կոռուպցիայի դեմ, թալանչի չեն։ Ես ձեզ հավատացնում եմ, որ Հանրապետականի ներքևի օղակները կառավարության, իշխանության կողքին կկանգնեին։ Բայց իրենք տեսնում են, որ անկախ մարդու տեսակը ճանաչելուց, պիտակավորում են։ Որ հանրապետական ես, ուրեմն վերջ։ Եթե այս իշխանությունները սև ու սպիտակի խնդիրները չդնեին, հնարավոր էր՝ Հանրապետականի որոշ մասն ավելի օբյեկտիվ դիրք զբաղեցնեին։ Այսօր, եթե ՀՀԿ-ն ցանկանում է քաղաքական դաշտում լինել, ընդդիմություն լինել, անկախ նրանից՝ իշխանությունն ով է, պարտավոր ենք հարգել նրան։ Եթե ոչ՝ պայքարել։ Մենք ամենասկզբում մեզ համարում էինք կենտրոնամետ կուսակցություն, մեր պետության ու պետականության շահերով առաջնորդվող։

– Կուսակցության այսօրվա քայլերը բխո՞ւմ են պետականության շահերից։

– Բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են ժողովրդին մասնատելուն, մեր պետության ու ազգի շահերից չեն բխում։ Այո, Հանրապետականի մեջ կան մարդիկ, որոնք սադրող բաներ են անում, ու դա չի բխում ո՛չ պետության շահերից, ո՛չ իրենց։ Հենց կուսակցության շահերից էլ չի բխում։ Եղել են սխալներ, մենք ընդունում ենք, կուսակցության նախագահն էլ է ընդունում այդ սխալները։ Բայց այդ կուսակցությունը շատ լավ բաներ էլ է արել։ Սերժ Սարգսյանը սկզբում ասաց՝ ես սխալվել եմ, Նիկոլը ճիշտ էր։ Եթե շարունակությունն այդպես ընթանար, ես ձեզ ասեմ՝ Հանրապետականը կդառնար նորմալ ընդդիմություն։ Հիմա այլևս չի կարող դառնալ ընդդիմություն, որովհետև ժողովրդի մոտ վստահություն չունի։

– Պարոն Ալեքսանյան, հետևո՞ւմ եք Միքայել Մինասյանի գործունեությանը, հրապարակավ կատարվող հայտարարություններին իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի հասցեին։

– Ես նայել եմ իր տեսանյութերը, հետևում եմ։ Մի բան կասեմ՝ ես եթե լինեի իր տեղը կամ իր հարազատը, իրեն խորհուրդ կտայի, որ հրապարակային այդ տիպի ելույթներով հանդես չգա, որովհետև դա գրգռում է մարդկանց։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում