Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

«Եթե քանդակագործը լինի Միքելանջելո, կունենանք Դավիթ»․ Հայաստանի ԱԳՆ-ն՝ «քանդակագործի» ձեռքի գործիք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:

Պարոն Պապյան, կցանկանայի Ձեր  կարծիքն  արտահայտեիք Հայաստանի տնտեսական դիվանագիտության մասին: Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ստեղծված վիճակը՝ ի՞նչ  քայլեր պետք է  ձեռնարկի  ՀՀ կառավարությունը՝ մեր տնտեսական  դիվանագիտությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես այն դեպքում, երբ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսական հեռանկարները տարբեր տնտեսագետների գնահատմամբ՝ հուսադրող չեն:

– Որպեսզի դեսպանատները կարողանան ապահովել  ներդրումներ, ապա դրա 99 տոկոսը պայմանավորված  է իրենց երկրում առկա իրավիճակից: Բազմաթիվ դեպքեր կան, որ գործարարները հետաքրքրվում են ինչ-որ մի  երկրով, բերում ես այդ մարդկանց քո երկիր, սակայն , երբ նրանք տեղում ծանոթանում են իրական իրավիճակին՝ ներդրումներ չեն անում, այսինքն դեսպանատները զուտ խողովակներ են, որոնք ուղղորդում են հնարավոր ներդրումները, որոնք սակայն հաջողությամբ են պսակվում օրենսդրական, տնտեսական, բիզնես միջավայրի, դատաիրավական համակարգի  և մի շարք այլ գործոնների նորմալ գործունեության դեպքում:

2000-ական թվականներին, երբ օտարերկրյա ներդրողները որոշում էին 1 միլիոն դոլար և ավելի ներդրումներ կատարել, ապա 5 տարով որոշ չափով ազատվում էր հարկերից և տուրքերից և մերոնք դա ընկալում էին որպես լավ հնարավորություն ներդրումներ  բերելու։ Ես այն ժամանկ խոսել էի կանադական  որոշ ընկերությունների հետ, որոնք պատրաստ էին դա անելու, սակայն, երբ պարզվեց, որ օրինակ Խորվաթիան նույն արտոնությունները  տալիս է 10 տարով, ապա, բնականաբար, այդ ներդրումները գնացին Խորվաթիա։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ աշխարհում պայքար է ընթանում ներդրումների համար և պետք է կարողանաս այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ պայքարում պարտվող չլինես։

Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, ապա այնտեղ տնտեսական վիճակը լավ չէ, առաջիկայում էլ վատանալու է նաև ռուսաստանցիների գնողունակության մակարդակը, կրճատվելու է դեպի Ռուսաստան մեր արտահանումների ծավալն ու այնտեղից ուղարկվող  մասնավոր տրանսֆերտները, ռուսական ներդրումներն են պակասելու և բազմաթիվ այլ խորքային պրոբլեմներ կարող են առաջանալ Ռուսաստանում՝ դրանից բխող նաև քաղաքական հետևանքներով, հետևաբար Հայաստանը նույնպես խնդիրների առաջ է կանգնելու։

– Իսկ  այդ դեպքում Հայաստանի կառավարությունն ինչպիսի՞ գործիքներ ներդնի, որոնք կունենան ոչ թե անցումային, այլ  տնտեսական երկարատև ազդեցություն։

– Ամենակարևոր բանը, որ Հայաստանի ցանկացած կառավարություն պետք է աներ և անի՝ դիվերսիֆիկացիան է․ այն ամենը, ինչի վրա հիմնված է տնտեսությունն ու արտադրությունը՝ պիտի բազմազան լինի, որպեսզի, եթե քո գործընկեր  երկրում կամ ինչ-որ մի ոլորտում ճգնաժամ առաջանա, ապա դա քեզ վրա այդքան խիստ բացասական ազդեցություն, ծանր հետևանքներ չունենա։ Պարզ օրինակ բերեմ՝ ցանկացած բիզնեսմեն,  եթե ինչ-որ հումք է առնում, ապա աշխատում է այդ  հումքը մատակարարող տարբեր աղբյուրներ ունենալ,  իր արտադրանքի վաճառքի մի քանի շուկաներ ունենալ, որպեսզի հնարավոր ռիսկերի դեպքում՝ չմնա միայն մեկի հույսին։ Այսինքն՝ ցանկացած երկիր ոչ միայն իր  տնտեսության, այլ նաև անվտանգության հարցերում պիտի ունենա այլընտրանքներ։ Հայաստանի պարագայում, անկեղծ ասած, ո՛չ հիմա, ո՛չ էլ նախկինում՝ դա չեմ տեսել, հակառակը, երբ թվերը նայում ենք՝ մենք գնալով ավելի ու ավելի ենք միակողմանի մխրճվում ռուսական շուկա և  բազմազանությունն ավելի է նեղանում՝ դրանից բխող բոլոր վտանգներով։ Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս կառավարությունը պետք է, ի վերջո, սկսի աստիճանաբար ամեն ինչին այլընտրանք ստեղծել։

– Վերոնշյալը  հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ, օրինակ, պետք է փորձեն այլ երկրների հետ այսպես ասած՝ էքսկլյուզիվ մոդելի համագործակցություններ ձեռք բերել։

Այլ երկրների հետ էքսկլյուզիվ մոդելի համագործակցություններ ձեռք բերելու համար նախևառաջ այլ երկիրը նույնպես պետք է դրանում շահագրգռված լինի և այդպիսի ցանկություն ունենա, ինչպես նաև դրա համար պետք է լինի օրենսդրական հիմք։ Այս համատեքստում հիշեցնեմ, որ մոտ մեկ ամիս առաջ մի շատ կարճ պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որի մեջ նշված էր, որ Եվրախորհրդարանը դիմել է Արևելյան գործընկերության երկրներին՝ առաջարկելով տնտեսական նոր տիպի համագործակցություն և, եթե չեմ սխալվում վերջնաժամկետը լրանում է մայիսի 30-ին։ Ահա, սա  ձեր հարցի մեջ նշած էքսկլյուզիվ համագործակցությունն է, բայց նկատենք, որ  այդ առաջարկի պատասխանն առ այսօր չկա, չգիտենք՝ դրան արձագանքե՞լ է  մեր կառավարությունը, թե՞ չի արձագանքել,  այդ առաջարկի վերաբերյալ մանրամասներ ներկայացնեն, իրենց դիրքորոշման մասին հայտարարեն և այլն։ Այստեղ շատ կարևոր է նկատի ունենալ նաև այն, որ սա բախման մեջ կարող է մտնել ԵԱՏՄ-ին մեր անդամակցության  հետ, որովհետև մնացյալ բաներից բացի, այն նաև Մաքսային միություն է, ուստի մենք ինչպես կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս էքսկլյուզիվ  հարաբերություններ զարգացնել, երբ մեր մաքսերը վերահսկում ենք ոչ թե մենք, այլ Մոսկվան։ Սա է դառը իրականությունը, որը պետք է փորձեն փոխել ու հենց դրա համար ենք հազար անգամ հայտարարում, որ կարևորագույն հարցը Հայաստանի ինքնիշխանության վերահստատումն ու հզորացումն է, առանց որի պետությունն որևէ բան չի կարող անել։

– Այս իրականության պայմաններում մեր արտաքին քաղաքականության գերատեսչության անելիքներն  որո՞նք են, տնտեսական դիվանագիտության ինչպիսի՞  քաղաքականություն պետք է վարի։

– ԱԳՆ-ն գործիք է։ ԱԳՆ-ն հանձնարարություն կատարող մարմին է։ Պետք է փոխվի երկրի օրենսդրական դաշտը, որի հիման վրա ԱԳՆ-ն կարող է որպես գործիք օգտագործվել այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնելու համար։ Հակառակ դեպքում՝ ԱԳՆ-ն որևէ բան չի կարող անել։ Եթե գեղարվեստորեն համեմատենք՝ ԱԳՆ-ն քանդակագործի ձեռքի գործիքն է։ Քանդակողը կլինի Միքելանջելո, դուք կստանաք Դավիթ, չի լինի Միքելանջելո, ուրեմն կստանաք ինչպես հաճախ տեսնում ենք՝ այլանդակ քանդակներ։ Գործիքն ոչինչ չի որոշում։ Ի՞նչ կարող է անել արտգործնախարարությունը, եթե երկիրն այլ երկրի հետ ստորագրել է պարտավորություն  ու իր մաքսադրույքները ինքը չի վերահսկում։ Սա պետք է խորհրդարանն անի,  որովհետև Ագային Ժողովն է  փոխում  օրենքները։ Արտգործնախարարությունը գործադիր մարմնի մաս է կազմում և իրականացնում է այն քաղաքականությունը, որը իրականացնում է վարչապետն ու խորհրդարանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում