Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կրիտիկական պահը մոտենում է. հասնում ենք գագաթնակետին

Վարչապետի աշխատակազմը պատրաստում է ազգային գաղափարախոսության հայեցակարգ, որը, սակայն, դեռևս ամբողջացված չէ և դեռ պատրաստ չէ հանրային մատուցման: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը, միաժամանակ նշելով նաև, որ աշխատանքը որոշակիորեն դանդաղեցրել է կորոնավիրուսի համաճարակը: Հայեցակարգի մասին վարչապետ Փաշինյանը ազդարարեց ապրիլի 24-ի առիթով իր ուղերձում՝ նշելով, որ ապագայում ցեղասպանության վտանգից ապահովագրված լինելու համար պետք է ինքնիշխան, զարգացող, պաշտպանված պետություն, ինչի համար էլ պետք է ազգային համախմբում, ազգային գաղափարախոսական առանցք: Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում ներկայացնելու է դրա վերաբերյալ իր պատկերացումն ու դնելու է այն համահայկական քննարկման: Անկասկած, հնչում է բավականին ուժեղ և, իհարկե, կարևոր ու անհրաժեշտ: Սակայն, օրինակ, հենց ներկայումս Հայաստանի ներքաղաքական կյանքում ծավալվող անցուդարձը նույնքան բարձր ընդգծում է խնդիրներն ու հարցերը համազգային քննարկման իրատեսականության շուրջ:

Բանը լոկ այն չէ, որ ավելի ու ավելի է սրվում դիմակայությունը նոր մեծամասնության և նախկին իշխող համակարգի միջև: Բանն այն է, որ համահայկական ռեսուրսի, ներուժի մի ահռելի մաս այս կամ այն կերպ առնչվում է նախկին իշխող համակարգին: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ արևմտյան, թե՛ ռուսական ուղղությամբ առկա ներուժին և, թերևս, նաև մերձավորարևելյան: Ռուսաստանում հայկական կապիտալի կրողների մի մեծ մասը տարբեր թելերով կապված են եղել և առ այսօր կապված են նախկին կառավարող համակարգին, սփյուռքյան ներուժի մի ահռելի մաս կապված է Դաշնակցության, նաև Հայ Առաքելական եկեղեցու հետ: Մինչդեռ այդ ամենը Հայաստանում ունի ներքաղաքական բաժանարար գծերի տեսք, ընդ որում՝ դա մեղմ բնորոշմամբ:

Հայաստանում առկա է բավականին կոշտ և չոր ներքին պայքար, ու բավական բարդ է դառնում պատկերացնել, թե ինչպես է համահայկական ներուժի համախմբման և այդ կոշտ ներքին պայքարի իրողությունները համադրվելու ազգային ներուժի համախմբման քննարկման նպատակի հետ:

Միաժամանակ հարց է առաջանում նաև, թե արդյոք այդ չոր և կոշտ պայքարը, դրա հերթական թեժ փուլը չէ՞ նաև պատճառը, որ ձգվում է հայեցակարգի մատուցումը, որովհետև ներկայիս մթնոլորտում ու միջավայրում այն կհնչի ուղղակի շատ արհեստական և կկորի այլ աղմուկների մեջ:

Ինչպես, օրինակ, կորչեցին նախորդ տարի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում արտահայտված համազգային կոնսենսուսի գաղափարն ու դրա սկզբունքային վեց կետերը: Անկասկած է, որ Հայաստանում չկա համազգային կոնսենսուսի գործնական նախադրյալ: Որքան էլ կա հասարակական մեծ վստահություն վայելող կառավարություն, որքան էլ կա այդ կառավարության հանդեպ համահայկական շոշափելի աջակցություն, այդուհանդերձ պետք է ընդունել, որ արդեն առավել մանրամասն քննարկումների և ազգային ներուժի համախմբման առարկայական «դիսկուրսի» պայմաններում հանրությունը դառնում է խիստ բազմազան՝ թեկուզ իշխանության լեգիտիմության ու վստահելիության պահպանվող գերակայությամբ հանդերձ:

Միաժամանակ կասկածից վեր է նաև այն, որ համաշխարհային կյանքն իր ընթացով, դինամիկայով և դրանցում առկա թե՛ հնարավորությունների, թե՛ մարտահրավերների «համախառն» հանգամանքով ուղղակի կենսական է դարձնում համազգային համախմբումը: Դա չափազանց բարդ է, բայց առանց դրա բարդ է նաև իրատեսական դիտարկել իսկապես ինքնիշխան ու զարգացող պետության հեռանկարը: Այդ ուղղությամբ ռիսկերն ու մարտահրավերները օբյեկտիվորեն ավելին են, քան եղած կարողությունները: Անկասկած է, որ հեղափոխությունը ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որ գաղափարների, գաղափարական լուծումների անհրաժեշտությունը մի կողմից հասնում է գագաթնակետին, այդ թվում՝ համաշխարհային զարգացումների համատեքստում, և մյուս կողմից հապաղումը կարող է դառնալ ավելի վտանգավոր: Բանն այն է, որ իրադրությունը գաղափարական դաշտ տեղափոխելով, ներքաղաքական պայքարն արդեն ինքն իրենով՝ որքան էլ լինի անզիջում ու կոշտ, ոչ թե կխանգարի, այլ կնպաստի համահայկական ներուժի համախմբման գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում