Լեգենդար երգիչ Էլլա Ֆիցջերալդի որդեգիրը՝ Ռեյ Բրաուն կրտսերը, մնաց Յարոսլավլում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով: Այժմ նա այնտեղ է՝ մեկուսացման մեջ:
Ինչպես ասել է յարոսլավցի երաժիշտ Ստանիսլավ Մայնուգինը, Բրաուն կրտսերը չի կարողացել թռչել համերգային շրջագայությունից հետո: Այժմ նա ապրում է վարձով բնակարանում:
Ռեյ Բրաուն կրտսերը ամերիկացի ջազ և բլյուզ երաժիշտ է: 1980-90-ական թվականներին թողարկել է մի քանի ալբոմ: Այժմ նա հաճախ է շրջագայում: Ամուսնացած է ուկրաինացի թավջութակահար Նատալյա Իլյինայի հետ: