Հունիսի կեսերից Թուրքիան նախատեսում է սկսել ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների․ առաջին հյուրերին սպասում են Չինաստանից, Հարավային Կորեայից և ասիական այլ երկրներից, հայտարարել է հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը՝ գրում է ria.ru-ն:
«Հունիսի կեսերից մենք կարծում ենք, որ որոշ երկրներից միջազգային զբոսաշրջությունը կվերսկսվի: Երևում է՝ դրանք կլինեն Չինաստանը, Հարավային Կորեան և այս տարածաշրջանի այլ երկրներ: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կսկսվեն կանոնավոր միջազգային թռիչքներ աշխարհի շատ վայրեր», – ասել է Էրսոյը:
Նա հավելել է, որ երկրում ներքին զբոսաշրջությունը կարող է վերսկսվել մայիսի 28-ին՝ մահմեդականների շրջանում Ռամադանի սուրբ ամսվա ավարտին: