Tuesday, 23 04 2024
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր

Ագրարային համալսարանում նախարարության որոշման հետևանքով սպասվող ֆինանսական խնդրին արձագանքում են ուսման որակի բարձրացմամբ

Կրթության նախարարության հրամանի համաձայն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան այսուհետ կարող են ընդունվել միայն քննություն հանձնելով։ Նախկինում Ագրարային համալսարան հնարավոր էր ընդունվել դպրոցի ատեստատի գնահատականներով։ «Առաջին լրատվական»-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել դասախոսական անձնակազմից, ինչպես նաև դիմորդներից, ովքեր որոշման մասին նոր են տեղեկացել։ Ագրարային համալսարանը ֆինանսական  լուրջ խնդրի առաջ կարող է կանգնել։ Ուսանողների թվի կրճատումը կարող է հանգեցնել նաև դասախոսական անձնակազմի կրճատման։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ՝ հասկանալու վերջինիս տեսակետը որոշման մասին։

Պարոն Ուռուտյան, այսուհետ ԲՈՒՀ ընդունվելու համար քննություն հանձնելու որոշումը միանշանակ չի ընդունվել ինչպես դասախոսական, այնպես էլ ապագա ուսանողական հանրույթի կողմից։ Մենք բողոքներ ենք ստացել և կցանկանայինք Ձեր գնահատականը լսել նախարարության այս որոշման վերաբերյալ։ Դրական ու բացասական կողմերը կնշե՞ք։ Ճի՞շտ որոշում էր։ ԲՈՒՀ-ը դրանից չի՞ տուժելու։

-Տեսեք, ընդհանուր առմամբ այդ մտահոգությունը կա, բայց բողոքների առումով չգիտեմ։ Մեր մտահոգությունն այն էր, որ այս որոշումն ուշ կայացվեց՝ դեկտեմբերին ։ Այն ժամանակ ով կողմնորոշվել էր Ագրարային համալսարան ընդունվելու հարցում, գիտեր, որ ատեստատով է գալու ու լրացուցիչ քննական առարկաներ չեն լինելու։ Մենք մտահոգություն ունեինք, որ երեխաները չէին հասցնելու։ Բայց այն տեսակետից, որ քննությունը պետք է ու որակյալ շրջանավարտ պետք է ունենանք, կարծում եմ՝ ճիշտ որոշում է։ Մենք կուզեինք ևս մեկ տարի ժամանակ ունենալ։ Բայց քանի որ փոփոխությունը եղավ, մենք մյուս բուհերի համեմատ անհավասար պայմաններում ենք։ Արդարության սկզբունքից ելնելով, կարծում եմ, որ նախարարությունը ճիշտ որոշում է կայացրել։ Պարզապես ժամանակ էր պետք տալ, որ կողմնորոշված ուսանողները պատրաստվեին քննական առարկաները հանձնելուն։ Իհարկե, մենք անվճար դասընթացներ կազմակերպեցինք բոլոր քննական առարկաների գծով։ Ուսանողների կողմնորոշման հարցում օգնելու համար ևս տեսանյութեր ենք պատրաստել, տարածում ենք։ Մինչև արտակարգ իրավիճակը, հրավիրում էինք համալսարան, ծանոթացնում էինք մեր ծրագրերին, մեր բարեփոխումներին, ենթակառույցներին։ Այսինքն, ամեն ինչ արվում է, որ դիմորդները քննություն հանձնելո´վ գան Ագրարային համալսարան և վստահ լինեն մրցունակ կրթություն ստանալու հարցում։ Բավականին հետաքրքրություն կա, զանգում են, գրում են։ Հուսով ենք, ուսանողների թվաքանակի էական անկում չենք ունենա։

Կրթության որակի առումով փոփոխություն սպասու՞մ եք։

-Իհարկե սպասում ենք։ Միանշանակ ակնկալում ենք, որ միջինից բարձր որակ կունենանք։ Նախկինում ունեցել ենք միջինից ցածր որակ․ նույնիսկ միջին գրագիտությամբ աշակերտներ չեն ընդունվել համալսարան։

Հաշվի առնելով, որ քննությունով ընդունվելու պարագայում ակնկալվում է ուսանողների թվի նվազում, հետևաբար համալսարանի ֆինանսական վիճակի բացասական միտումներ ևս կնկատվեն։ Ինչքանո՞վ կտուժի համալսարանը դրանից։

-Մենք հիմա հենց այդ կանխատեսումների շրջանում ենք։ Որպես հստակ ցուցանիշ չեմ կարող ասել, բայց այն, որ նվազում կլինի, դա հաստատ է։ Դա նաև կախված է այն բանից, թե մասնագիտական կողմնորոշման մեր արշավները ինչ արդյունք կտան։ Մենք հիմա մեծ, ագրեսիվ արշավ ենք սկսել՝ ցուցադրելով մեր բոլոր փոփոխությունները։ Հուսով ենք, որ ուսանողների թվաքանակը շատ չի նվազի։ Բոլոր պարագաներում, մեզ համար որակը գերադասելի է քանակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում