Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ավիաընկերությունների լիցենզավորման գործընթացում կաշառակերություն կար․պետք է վերացնել

Մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրամիության ավիացիոն անվտանգության կոմիտեի նիստը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ:

Կոմիտեն ներկայացրել է Հայաստանում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։

Ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։

Քաղավիացիայի կոմիտեի փոխանցմամբ՝ իրենք հորդորել են Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությանը (European Union Aviation Safety Agency – EASA) վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:

Ըստ Եվրոպական միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել կոմիտեին այս ամսվա վերջին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քաղավիացիայի վարչության նախկին նախագահ Շահեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ EASA-ի զեկույցը, ըստ երևույթին, կլինի «չինական» վերջին նախազգուշացումը։

«Ես զեկույցը կարդացել եմ։ Ես կարծում եմ, որ ոչ մի պատժամիջոց էլ չի լինի։ Սա ուղղակի «չինական» վերջին նախազգուշացումն է։ Լիցենզավորման կարգը, որը կա Քաղավիացիայում, պետք է վերանայել։ Կաշառքով լիցենզիաներ են տրվել գոյություն չունեցող ավիաընկերությունների։ Սա ռուսական հետք է։ Հայաստանն օգտագործվում է տարբեր հակամարտությունների գոտիներում՝ Հարավային Սուդան, Լիբիա, Սիրիա»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով՝ եթե կոմիտեն ավելի հետևողական լիներ ու վերահսկեր այն, ինչ անցյալում է տեղի ունեցել, նման պատժամիջոցներ չէին լինի։

«Սա ՔԱԿ-ի բացթողումն է։ Այստեղ Ռևազյանի մեղքն այն է, որ ընդհանրապես չի հետևել, թե նախկինում ինչեր են կատարվել։ Իր ուշքն ու միտքը եղել է լոուքոսթերներ բերելը։ Դա էլ տեսանք՝ ինչով է ավարտվում հենց մի հատ ճգնաժամ է առաջանում»,- կարծիք հայտնեց ոլորտի փորձագետը։

Պետրոսյանի խոսքերով՝ EASA-ի կողմից սա զգուշացում է, որ ապօրինի գրանցումներ, լիցենզավորումներ տեղի չունենան։ «Հիմա չգիտեմ՝ կոմիտեն ինչ է պլանավորում, բայց հետաձգվել է որոշ թույլտվությունների տրամադրումը՝ կորոնավիրուսի հետ կապված»,- ասաց նա։ Մեր զրուցակիցը նշեց՝ կորոնավիրուսային իրավիճակից հետո, երբ կբացվեն սահմանները, երկիրը կամաց-կամաց կսկսի դուրս գալ այս իրավիճակից, ոլորտը կարգավորելու, եղած խնդիրները շտկելու ու նույն սխալները թույլ չտալու համար առաջին հերթին պետք է վերանայել լիցենզավորման կարգը։

«Լիցենզավորման գործընթացում կաշառակերություն կար։ Դա պետք է վերացնել։ Ամեն մեկին չի կարելի տալ լիցենզիա։ Ավիացիոն անվտանգությունը շատ կարևոր է։ Եթե ընկերությունները գործունեությունը ծավալում են Հայաստանից դուրս, ընդհանրապես չպետք է լիցենզավորում անել։ Այդտեղ վերահսկողություն չես կարող իրականացնել։ Եթե լիցենզիան տալիս ես, պետք է նաև վերահսկողություն իրականացնես։ Եթե այդ ընկերությունները Հայաստանում չեն, ինչպե՞ս պետք է վերահսկես։

Հիմա միջազգային կառույցներ կան, որոնք վերահսկում են ու մեզ տեղեկացնում։ Ասում են՝ դուք տալիս եք թույլտվություն, բայց չեք վերահսկում։ Երկրորդ հերթին պետք է ստեղծել սեփական ավիաընկերություն, որը գործունեություն կծավալի Հայաստանից, ու հսկողությունը կլինի։ Այսպիսի ճգնաժամերի ժամանակ մենք կունենանք մեր սեփական ավիաընկերությունը, չենք ընկնի սրա-նրա հետևից, որ մեր ուղևորներին բերեն, բեռները բերեն»,- տեսակետ հայտնեց Շահեն Պետրոսյանը։ Նա շեշտեց՝ կառավարությունը համառորեն չի ուզում սեփական ավիաընկերություն ստեղծել, ասում են՝ ծախսատար է։ «Շատ բաներ կան, որ ծախսատար են, բայց պահպանում եք։ Բայց սա պետական ռազմավարություն է։ Մենք կարծես դասվում ենք գաճաճ պետությունների շարքին, որոնք չունեն ավիաընկերություն կամ նույնիսկ օդանավակայան»,- նշեց Պետրոսյանը։

Սահմանների բացվելու վերաբերյալ Շահեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ մինչև ամառվա վերջ ավիացիան կսկսի գործել։ Եվրոպական մի շարք պետություններ արդեն իսկ սկսել են բացել սահմանները, կամ հայտարարել դրա մասին։

«Ես մի հատ ուրիշ առաջարկություն ունեմ։ Շատ ավիաընկերություններ կարող են սնանկանալ։ Հիմա պարարտ հող է զրոյից սկսելու համար, քան թե սնանկացածը վերականգնել։ Բազմաթիվ ընկերությունների օդանավեր կան, որոնք ուղղակի կանգնած են ու կանգնած էլ կմնան երկար ժամանակ։ Կարելի է ինչ-որ բան ստեղծել, մի քանի օդանավ բերել, բազավորել «Զվարթնոց» օդանավակայանում ու այստեղից թռիչքներ իրականացնել։ Կարելի է այդպիսի բան անել»,- եզրափակեց իր խոսքը Շահեն Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում