Thursday, 28 03 2024
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է

Նույնիսկ Բելառուսը կարողացավ, իսկ Հայաստանի իշխանությունները բաց են թողնում բոլոր հնարավորությունները

Բելառուսը ԱՄՆ-ից ստացել է նավթի առաջին խմբաքանակը, հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մակեյը: Դա, ըստ նրա, շաբաթներ առաջ ԱՄՆ պետքարտուղարի Բելառուս կատարած այցի ժամանակ Լուկաշենկոյի հետ պայմանավորվածության արդյունքն է: Հիշեցնենք, որ  Մայք Պոմպեոն Բելառուս կատարած այցի ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ պատրաստ է Բելառուսին մատակարարել այնքան նավթ, որքան պետք է։ Ի դեպ՝ դա  տեղի էր ունենում նավթի գնի շուրջ ռուս-բելառուսական կոնֆլիկտի ֆոնին:

Ի՞նչ ազդեցություն սա կունենա ԵԱՏՄ-ի վրա։ Այս կառույցում առանց այն էլ վերջին շրջանում թե՛ Մինսկի և թե՛ Երևանի կողմից բարձրացվեց գազի գնի իջեցման հարցը, ինչը Մոկսվան մերժեց։ Հիմա Միացյալ Նահանգների այս քայլը նավթի հարցում կարո՞ղ է վկայել ԵԱՏՄ-ում առաջին ճեղքման մասին։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Լուկեշենկոն շատ ակտիվ կերպով փորձում է դիվերսիֆիկացնել իր երկրի արտաքին հարաբերությունները.«Մասնավորապես փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ, որովհետև ԱՄՆ-ի հետ Բելառուսը չափազանց ցածր կարգի հարաբերություններ ունի։ Նույնիսկ՝ դեսպաններ չունեն արդեն երկար տասնամյակներ։ Սա Բելառուսի նախագահի առաջին էֆեկտիվ փորձերից մեկն է, որն իր արդյունքները տալիս է։ Չմոռանանք, որ մինչև Պոմպեոյի այցը Բելառուս, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն էր նման այցելություն կատարել և հստակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ Միացյալ Նահագները Բելառուսին շատ բարձր է գնահատում նախևառաջ աշխարհագրական դիրքի պատճառով.«Հասկանալի է, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայում, Ռուսաստանի հարևանն է ու ռազմավարական առումով լուրջ  նշանակություն ունի։ Ինչ-որ առումով բնական է, որ Վաշինգտոնը պետք է փորձի հարաբերություններ խորացնել Բելառուսի հետ և ռուսական ազդեցությանը որոշակիորեն բալանսավորել։ Սա պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ»։

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ սա Բելառուսին հնարավորություն է տալիս ցույց տալու Ռուսաստանին, որ իրականում այլընտրանք ունի և՛ գազի և՛ նավթի և այլ էներգակիրների համար.«Սա հնարավորություն  է տալու ավելի պինդ դիրքերից բանակցել Ռուսաստանի հետ թե՛ գազի և թե՛ նավթի գների հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ սա Բելառուսի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման բավականին էֆեկտիվ փորձերից մեկն է»։

Ի՞նչ ազդեցություն սա կունենա ԵԱՏՄ-ի վրա, կառաջանա՞ն որոշակի ճեղքեր, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.«Չեմ կարծում, որովհետև ԵԱՏՄ-ում կան այլ երկրներ ևս, որոնք Միացյալ Նահանգների հետ լուրջ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ունեն։ Նույն Ղազախստանն ընդամենը երկու տարի առաջ Միացյալ Նահանգների հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։Այնպես որ նման համագործակցությունը չի նշանակում ԵԱՏՄ-ի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել, միևնույն ժամանակ չի նշանակում, որ ԵԱՏՄ-ին սա սպառնալիք է, պարզապես պետությունները փորձում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունն ու տնտեսական կառուցվածքը, արտաքին հարաբերություններն ու արտաքին տնտեսական կապերը»։

Սա կարո՞ղ է Հայաստանի համար օրինակ հանդիսանալ, դիտարկմանն ի պատասխան, Սուրեն Սարգսյանն արձագանքեց.«Կարծես թե նույնիսկ Բելառուսը կարողացավ դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները, արտաքին տնտեսական հարաբերությունները, իսկ Հայաստանն այդ առումով որևէ էֆեկտիվ քայլ չի արել այսքան ժամանակ, Վաշինգտոնի հետ հարաբերություններն էլ գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակում։ Այս առումով, կարծում եմ, ՀՀ իշխանությունները բաց են թողնում բոլոր հնարավորությունները»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում