Նոր Զելանդիայի Վելինգտոն նահանգում վարչապետ Ժասինդա Արդերնին, ինչպես նաև նրա փեսացու Քլարկ Հեյֆորդին թույլ չեն տվել սրճարան մտնել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակող միջոցառումների պատճառով։
Ըստ New Zealand Herald-ի՝ հաստատությունն արդեն մարդաշատ է եղել:
Ինչպես պարզվել է, Արդերնը իրեն մեղադրել է կատարվածի մեջ, քանի որ նախապես սրճարանում տեղ չէր պատվիրել:
Նրանք հեռացել են, բայց երբ տեղ է ազատվել, աշխատակիցները հասել են նրանց հետևից և առաջարկել վերադառնալ:
Սրճարանի սեփականատերը նշել է, որ դա այն է, ինչ անում են բոլոր հաճախորդների նկատմամբ, և իրենք որևէ մեկի համար բացառություն չեն անում: