Ուռուցքային հիվանդությունները մարդուց շատ սպիտակուց են խլում, ուստի քաշի արագ կորուստը կարող է համարվել քաղցկեղի նշան: Այս մասին Instagram-ում հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, ակադեմիկոս Անդրեյ Կապրինը:
Ըստ նրա, օրինակ՝ ուռուցքը նվազեցնում է լեյկոցիտների և սպիտակուցների քանակը: Այս առումով, սպիտակուցային դիետաները հաճախ նշանակվում են քիմիաթերապիայի ընթացքում և ախորժակի կորստի ժամանակ, որպեսզի օգնեն օրգանիզմին:
Կապրինը հորդորել է ավելի ուշադիր լինել բուժական ծոմապահության մեթոդին, քանի որ դա կարող է վնաս պատճառել: