Մայիսի 16-ի առավոտյան Թեհրանում մահացել է 68-ամյա դիվանագետ և ՕՊԵԿ-ում երկրի ներկայացուցիչ Հոսեին Քազեմփուր Արդեբիլին, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթի նախարարությանը։
Մայիսի սկզբին Հոսեին Քազեմփուր Արդեբիլին ուղեղում արյունազեղությունից հետո կոմայի մեջ էր ընկել։ Նախարարությունում նշել են, որ դիվանագետը մահացել է «երկարատև հիվանդությունից հետո»։
1980-ականներին Հոսեին Քազեմփուր Արդեբիլին զբաղեցրել է առևտրի նախարարի, էկոնոմիկայի և նավթի փոխնախարարի և Իրանի ԱԳՆ փոխնախարարի պաշտոնները։ Ավելի ուշ, 1990-1995 թվականներին նա եղել է Ճապոնիայում Իրանի դեսպանը։ Դրանից հետո նա ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ է նշանակվել։