Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

USAID-ն ավելացրել է Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 11,5 միլիոն դոլարով

Մայիսի 13-ին ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի վարչապետի աշխատակազմի միջև ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով, տեղեկացնում է USAID-ը։

Այս փոփոխությամբ 2013թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով։

ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության և մեդիա ծրագրերին, որոնք մեծացնում են քաղաքացիական ակտիվության ու իրազեկվածության մակարդակը և խթանում տեղեկատվության բազմազան և օբյեկտիվ աղբյուրների հասանելիությունը՝ առանձնակի շեշտադրելով մեդիագրագիտությունը։

Նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրվեց Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվեց 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս փոփոխությամբ 2010թ․ ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 91,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրն աջակցում է Հայաստանին համակողմանի տնտեսական
աճի հասնելու հարցում, որի շնորհիվ ձևավորվում է արդյունավետ զբաղվածություն և զարկ է տրվում հավասար հնարավորություններին։

ԱՄՆ օժանդակությունը նպաստում է նորարարություններին, աշխատուժի կատարելագործմանը, առավել բարենպաստ գործարար միջավայրի ձևավորմանը և թիրախավորում է տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, էներգետիկա, ջրային ռեսուրսներ։

Բացի այդ, աջակցություն է ուղղվում հիմնական ենթակառուցվածքային ծառայությունների, այդ թվում՝ ձեռնարկությունների աճի և զարգացման համար կենսական նշանակություն ունեցող ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում