Wednesday, 24 04 2024
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Մենք հասանք հաջողության…. ինչու Վրաստանի հաջողված փորձը «չներթափանցեց» Հայաստան

Մեր զրուցակիցն է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին խորհրդական, հայտնի հասարակականքաղաքական գործիչ Վան Բայբուրդը։

– Ո՞րն է հաջողության գաղտնիքը, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերը, նաև մահերը Վրաստանում անհամեմատ քիչ են:

– Այո, հարևան երկրների համեմատ Վրաստանում թվերը փոքր են: Դրա հիմնական պատճառն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով կառավարական խորհուրդը, որ օրական մի քանի անգամ հավաքվում է, այնտեղ եղանակ ստեղծողը 4 համաճարակաբաններն են, և անգամ խորհրդում ընդգրկված վարչապետն ու նախագահը իրենց հայացքը ուղղում են այդ համաճարակաբանների կողմը և լսում, թե նրանք ինչ կասեն: Նրանց ասածը դառնում է օրենք պետության համար: Մեծ ճնշման տակ են վարչապետը, կառավարությունը, մարդիկ ասում են՝ տեսեք, ուրիշ երկրներում աշխատում են ձեռնարկությունները, սուպերմարկետները, ազատ առևտուր է գնում, տրանսպորտն է աշխատում, օրինակ` Մոսկվայում մետրոն է աշխատում, որը համարվում է համավարակի ամենամեծ աղբյուրներից մեկը: Իսկ Վրաստանում կառավարությունը լրիվ հավատացել է բժիշկներին և լսում է նրանց խորհուրդները, թե ինչ անենք, որ վարակը կանգնեցնենք: Իհարկե, ժողովուրդը փողոցում է, քաղաքների միջև տրանսպորտը չի աշխատում, մետրոն չի աշխատում: Մենք հասանք հաջողության, որ, թեև այո, ժողովուրդը շատ էր տրտնջում, կառավարությունը մեծ ճնշման տակ էր, բայց կառավարությունը դիմացավ այդ ճնշմանը և պահեց հաստատված կարգուկանոնը:

– Կկարողանա՞ Վրաստանը մինչև վերջ պահել այդ ռեժիմը:

– Կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջև, քանի որ, եթե չաշխատի էկոնոմիկան, երկիրը ծանր վիճակի առջև կկանգնի: Վրաստանում էլ կան մարդիկ, որոնք ասում են՝ եթե այսպես շարունակվի, մենք չենք վարակվի կորոնավիրուսով, բայց կմահանանք սովից: Հիմա որոշ զիջումներ արվում են: Սկսել են աշխատել խանութները, բայց դեռ չեն աշխատում վարսավիրանոցները և այլն: Այսինքն՝ այնտեղ, որտեղ հավաքվում են մարդիկ մեծ քանակով, սահմանափակումները պահպանվում են: Վրաստանի կառավարությունը ֆինանսական օժանդակություն է ստացել դրսից և այդ միջոցներից հատկացնում է հատկապես այն ոլորտներին, որոնք շատ են տուժել, մասնավորապես տուրիզմին: Ասեմ, որ թե՛ հայերի, թե՛ վրացիների համար շատ դժվար է, երբ իրենց ասում ես՝ չպետք է անես սա, չպետք է անես նա: Բայց Վրաստանում հասկացան, որ ավելի լավ է հնազանդվել, բայց չունենալ զոհեր, չունենալ վարակի տարածում: Գլխավոր պատճառը կարգուկանոնն է: Կարգուկանոնը դարձավ ամենալավ միջոցներից մեկը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես հիշում եմ՝ դեռ 1970-ական թվականներին Վրաստանում ու Հայաստանում մի անեկդոտանման պատմություն էր տարածված: Այդ տարիներին Վրաստանում ու Հայաստանում խոլերայի համաճարակ էր, և պատմում էին մի դեպք. 1943 թվականին, երբ ֆաշիստները հասել էին Ստալինգրադի շեմին, Պոլիտբյուրոյի նիստում ելույթ է ունենում առողջապահության նախարարը և դիմելով Ստալինին, ասում՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ, մեզ մեծ վտանգ է սպասում, և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում չի բավականացնում օճառը, եթե մենք օճառ չհասցնենք ռազմաճակատ, երկրում համաճարակ կսկսվի: Ստալինը իր հայտնի չիբուխը քաշում է ու ասում՝ երկրում, որտեղ կա կարգուկանոն, ոչ մի համաճարակ չի լինի: Հիմա Վրաստանում էլ հաջողության գրավականը կարգուկանոնն էր, որը ստեղծում էին բժիշկ-համաճարակաբանները:

– Հիմա Վրաստանը նույնպես գնում է սահմանափակումների մեղմացման. հնարավո՞ր է վարակի բռնկում տեղի ունենա:

– Թեև մարդիկ ասում են, որ մեզ մոտ առողջացածների թիվն ավելի մեծ է, քան վարակվողներինը, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ դեռ պետք է զգույշ լինեք, որովհետև նման համաճարակների երկրորդ ալիքն ավելի մեծ ու դաժան է լինում: Այդ պատճառով Վրաստանը ճիշտ է որոշել, որ սահմանափակումները միանգամից չի հանում: Արդեն իսկ որոշ ձեռնարկություններ սկսել են աշխատել, բայց այդ ձեռնարկություններում, որտեղ 20-30 հոգուց ավելի շատ մարդ է լինում, խիստ պահանջներ են դրված՝ դիմակներ կրելու, հեռավորություն պահպանելու և այլ կանոնների առումով: Մեր տնտեսագետներն ասում են, որ ձեռնարկությունների 40-45 տոկոսն սկսել է աշխատել:

– Իսկ ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել մարդկանց սոցիալական վիճակի վրա, շա՞տ են այն մարդիկ, որոնք աշխատանք են կորցրել:

– Դեռևս մեզ մոտ չի ասվում, որ մարդիկ աշխատանք են կորցրել, բայց ակնհայտ է, որ նման միտումներ կլինեն: Բոլորն ասում են, որ կորոնավիրուսից հետո կյանքն ուրիշ է լինելու, և հիմա արդեն ուրիշ է: Ես կարծում եմ՝ մարդիկ չափազանցնում են այդ ամենը: Պետությունը աշխատանք կորցրածներին, խոցելի որոշ խմբերին մեկանգամյա ֆինանսական օժանդակություն է տրամադրում: Օժանդակություն է տրվում նաև ֆերմերներին: Մյուս կողմից պետությունն օգնում է այն բիզնեսմեններին, որոնց բիզնեսը կանգնել է, առաջին հերթին խոսքը տուրիզմի ոլորտը ընկերությունների, ռեստորանների մասին է: Այս երկու ոլորտները Վրաստանի տնտեսությանը տարեկան մոտ 2 մլրդ դոլարի օգուտ էր բերում: Հիմա դեռ չգիտենք, թե արդյոք Վրաստանը կլինի առաջին երկիրը, որը հուլիսի 1-ից կընդունի զբոսաշրջիկների: Արդեն իսկ պայմանավորվածություն կա Իսրայելի և մի քանի եվրոպական երկրների հետ, որտեղ կորոնավիրուսն այդքան մեծ տարածում չի ունեցել: Տնտեսագետները նշում են, որ 2-3 ամսից նոր պարզ կլինի, թե որ հյուրանոցները, որ ռեստորանները կփակվեն, որոնք ոչ, քանի մարդ կդառնա գործազուրկ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում