Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Խնդիրը Փաշինյանի անձը չէ, կան իրողություններ, որոնք կարող են Մոսկվայի շահերի հետ չհամընկնել, բայց ո՞ր երկրի դեպքում դա չկա

Վերջին շրջանում Մոսկվայից հնչող ամենատարբեր հայտարարություններից հետո հաճախ ենք տեսնում մեկնաբանություններ, թե ինչը դուր չի գալիս Ռուսաստանի իշխանություններին, ինչ խնդիրներ են առկա հայ-ռուսական հարաբերություններում, որոնք են Մոսկվայից հնչող բացասական մեսիջների պատճառները։ Ընդ որում՝ սա արվում է թե՛ ռուսական մեդիայով և թե՛ ՀՀ նախկին համակարգին պատկանող հայաստանյան լրատվամիջոցներով։

Արձանագրենք, որ որքան էլ ՀՀ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանց աջակցող ուժերը փորձում են հարցը դասավորել անձերի տիրույթում՝ առ այն, որ Նիկոլ Փաշինյանը վատն է, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը լավն էին, դրա համար իրենց օրոք Լավրովը փուլային տարբերակից չէր խոսում, գազի գինը չէր բարձրանում, դա իրավիճակին տրվող շատ պրիմիտիվ մեկնաբանություն է։

Խնդիրը, իհարկե, անձերը չեն, այլ ճանապարհը, որով Փաշինյանը եկավ իշխանության։ Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ինքը Նիկոլ Փաշինյանի փոխարեն նույն ճանապարհով գար իշխանության, ապա իրեն ծափերով կընդուներ Ռուսաստանը, ապա նա սխալվում է, որովհետև Ռուսաստանի խնդիրը Նիկոլ Փաշինյան անձի հետ չէ։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այժմ մեկնաբանվում և վերլուծաբանների կողմից ներկայացվում են խիստ կանխակալ և կուսակցականացված։ «Ըստ էության, մենք ունենք երկու ծայրահեղություն։ Ծայրահեղություն համար 1. ընդդիմադիր դաշտը, հատկապես արտախորհրդարանական ուժերը, որոնք վերջին ընտրություններից դուրս մնացին, միանշանակորեն հայ-ռուսական հարաբերությունները ներկայացնում են որպես ճգնաժամային ու փակուղային։ Իշխանության կողմից երկկողմ հարաբերությունները ներկայացվում են որպես դինամիկ զարգացող ու առանց որևէ էական խնդրի։ Ի դեպ՝ այս ծայրահեղական մեկնաբանությունները առկա են նաև ռուսական մամուլում, քանի որ Կրեմլին մոտ լրատվամիջոցների մոտ կան այդպիսի ծայրահեղություններ։ Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ հարաբերությունները շատ վատ են, մյուս մասն էլ ասում է՝ նորմալ զարգանում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին դատողություն պետք է անել՝ ելնելով պաշտոնական արդյունքներից. «Իսկ պաշտոնական արդյունքը հետևյալն է. օրինակ՝ չեղարկվել է ինչ-որ պայմանագիր, կամ որևէ նոր քայլ է կատարվել Հայաստանի ու Ռուսաստանի կողմից, որոնք բացասական արդյունք են գրանցել կամ խստացրել են ռուսական ռազմաբազայի ներկայությունը։ Եթե մենք ռեալ իրողությունների շուրջ դատողություններ անենք, ապա կհասկանանք, որ այստեղ շատ բան չի փոխվել։ Դեռ ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը աշխարհաքաղաքական հարցեր չի բարձրացնում, մենք մնալու ենք ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ և շարունակելու ենք զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այսինքն՝ ռեալ իրողություններում կան անհանգստացնող նշաններ, բայց դրանք չեն սպառնում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը»։

Իսկ անհանգստացնող հանգամանք է, ըստ մեր զրուցակցի, գազի գնի հարցը. «Եթե ռուսները բարձրացնեն գազի գինը՝ առանց հաշվի առնելու մեր ռազմավարական դաշնակցությունը կամ սոցիալ-տնտեսական պայմանները, կարող ենք որոշակի դատողություններ անել։ Եթե մենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատենք, որ Լավրովի վերջին հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, այլ իսկապես մեզ պարտադրվում է մի լուծում, որը մեր շահերին խիստ հակասում է՝ կարող ենք ասել, որ սա ևս մեկ փաստ է»։

Միևնույն ժամանակ Քեռյանն արձանագրում է՝ եղել են որոշակի իրողություններ, որոնք այժմ մեզ ստիպում են եզրակացնել, որ այդ հարաբերությունները վատ են. «Օրինակ՝ Խաչատուրովին հետ կանչելը և գործ հարուցելը, երբ նա դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր, Քոչարյանի դատավարությունը, երբ նա ընկերական հարաբերություններ ունի Պուտինի հետ, երկաթուղում իրականցվող ստուգումները, հարուցված քրեական գործերը։ Իսկապես կան իրողություններ, որոնք կարող են ռուսական շահերին չհամընկնել, բայց դա որտե՞ղ չկա։ Ռուսաստանին ամենամոտ կանգնած պետությունը՝ Բելառուսը և նրա առաջնորդ Լուկաշենկոն ամեն շաբաթ երկու-երեք այնպիսի հակառուսական հայտարարություններ է անում, որ դրանք բնավ էլ բարեկաման բնույթի չեն։ Նույնիսկ կորոնավիրուսի հետ կապված ամբողջ ռուսական մամուլը հակաքարոզչություն իրականացրեց Բելառուսի նախագահի նկատմամբ։ Ռուսաստանն այդպիսի խնդիրներ ունենում է կառույցի բոլոր պետությունների հետ։ Օրինակ՝ 2017 թվականին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ի դեպ՝ սրա մասին շատ քիչ գրվեց, բայց այն նեգատիվ ազդեցություն է ունեցել ռուսական քաղաքական վերնախավի դիրքորոշման վրա։ Այն դեպքում, երբ ուժեղացվել էին Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, Ռուսաստանը կրել էր միլիարդավոր վնասներ, զոհեր Դոնբասում ու Լուգանսկում, նույնիսկ զրկվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից, այդ ժամանակ Հայաստանը շատ հանգիստ կերպով պայմանագիր է կնքում Եվրամիության հետ։ Թվում է, թե սա անցավ՝ ոչ, շատ բացասական արդյունք ունեցավ»։

Ըստ քաղաքագետի՝ պատահական չէ, որ 2017 թվականի հեղափոխության ժամանակ իշխող քաղաքական էլիտան և գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որն արդեն վարչապետի պաշտոնին էր հավակնում, ջերմ աջակցություն չստացավ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ մյուս գործընկերների կողմից. «Ես միանշանակ պնդում անել չեմ կարող, բայց ուզում եմ արձանագրել, որ նախկինում էլ եղել են բաներ, որոնք Ռուսաստանի սրտով չեն եղել։ Ապագայում էլ կարող են լինել բաներ, որոնք Ռուսաստանի ղեկավարության սրտով չեն լինի։ Մի բան կա, որ կախված չէ անձերից՝ չլինի Պուտինը, լինի Իվանովը, և չլինի Փաշինյանը, լինի Պողոսյանը՝ գոյություն ունեն մշտական շահեր։ Այդ շահերը ենթադրում են, որ Ռուսաստանը պետք է Հայաստանին ունենա որպես իր ռազմավարական դաշնակից, որովհետև ներկա պահին նա կորցրել է Վրաստանը, և Ադրբեջանն էլ այն երկիրը չէ, որը կարող է ունենալ անկեղծ ու մաքուր ռուսական կողմնորոշում։ Երկու պետություն, մեկ ազգ դոկտրինան իրենց մեծ ուղնուծուծով նստած է, և այս առումով Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանը։ Ինչպիսի քաղաքական լիդեր էլ լինի Հայաստանում, նրանք մինչև վերջ Հայաստանի հետ հարաբերությունները չեն փչացնելու։ Եթե նայում ենք գեոպոլիտիկ շահերի դիրքերից, ապա իրավիճակին բախումներն ու սրացումները չեն կարող փոխել Ռուսաստանի ռազմավարական գիծը։ Թե տասնամյակներ շարունակ ինչ կլինի, չեմ կարող ասել, բայց առայժմ մանր-մունր բաները չեն կարող ազդել երկկողմ հարաբերությունների վրա։ Ինչքան էլ ՀՀ ներկայիս իշխանություններին շատերը համարում են արևմտյան կամ սորոսական, ՀՀ իշխանությունները լավ հասկանում են՝ չլինի հայ-թուրքական սահմանին Ռուսաստանի պաշտպանությունը, մենք կունենանք բավականին լուրջ անվտանգային խնդիրներ»։

Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան մինչ այսօր չի ընկալում, Գարիկ Քեռյանն ասաց. «Իհարկե, հեղափոխության ճանապարհով իշխանափոխությունը բացասական է ընկալվել ոչ միայն Ռուսաստանի, այլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կողմից։ Այնտեղ բոլորն էլ ավտորիտար վարչակարգեր են, դեմոկրատիայի ու բազմակարծության զարգացման աստիճանն այնքան բարձր չէ, որքան արևմտյան ժողովրդավարական պետություններում։ Ես կասեի, որ հայկական օրինակը թաքուն անհանգստությամբ ընդունվեց, որովհետև այս երկրներն էլ ունեն մտահոգություն, որ հանկարծ հայկական օրինակը չներթափանցի նաև իրենց մոտ։ Բայց ամեն դեպքում դա չի կարող հիմք հանդիսանալ, որ մի կողմ դրվեն պետական շահերը ու ասեն՝ եթե Հայաստանում հեղափոխությամբ են եկել իշխանության, ապա եկեք փչացնենք միջպետական հարաբերությունները։ Քաղաքական էլիտայի նկատմամբ համակրանքը գուցե այն չէ, բայց նկատի ունենանք, որ նախկին քաղաքական էլիտան էլ արել է քայլեր, որոնք Ռուսաստանում շատ մեծ ջերմությամբ չեն ընդունվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում