Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Ես այսօր իմ առաջին երդումը տվեցի մեր նախնիների հիշատակի առջեւ. Արայիկ Հարությունյան

Այսօր ընտանիքիս, իմ գլխավորած քաղաքական թիմի մի խումբ անդամների եւ Դադիվանքի հոգեւոր հովիվ ու իմ լավ բարեկամ Տեր Հովհաննես քահանայի հետ ուխտի ենք գնացել 13-րդ դարում կառուցված Սուրբ Եղիշեի վանք, որտեղ գտնվում է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի գերեզմանը եւ հոսում է դարավոր պատմության հիշողությունն իր մեջ կրող Անահիտ թագուհու աղբյուրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը եւ լուսանկարներ տեղադրել ուխտագնացությունից:

«Երկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր, քանի որ իրենում յուրահատուկ խորհուրդ է բովանդակում: Վաչագան Բարեպաշտի գործունեության հանդեպ միշտ հատուկ ակնածանք եմ տածել, որովհետեւ նրան համարում եմ մեր երկրի երբեւէ ունեցած ամենաիմաստուն առաջնորդներից մեկը, որից պետք է դասեր քաղել»:

ԱՀ ընտրված նախագահը գրել է, որ Վաչագան Բարեպաշտը կարողացավ համախմբել բոլոր առողջ ուժերին եւ Արշակունյաց թագավորության անկումից ու երկրում գրեթե երկու տասնամյակ տեւած անիշխանությունից հետո Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում եւ դրանց հարակից տարածքներում վերականգնել հայկական թագավորությունը:

«Կառավարման տարիներին հանդես եկավ կարեւոր բարեփոխումներով, եւ այդ համատեքստում նրա ստեղծած «Սահմանադրություն կանոնականը» հայ եւ համաշխարհային իրավագիտության պատմության գլուխգործոցներից է համարվում», նշել է Արայիկ Հարությունը եւ ընդգծել, որ ապագայի հանդեպ «մեր բոլոր ծրագրերը չեն կարող ոգի ունենալ, եթե ըստ արժանվույն չկարողանանք գնահատել եւ չարժեւորենք մեր անցյալը: Ես այսօր իմ առաջին երդումը տվեցի հիշատակի առջեւ մեր նախնիների, որոնք Արցախի հանդեպ սերը պաշտամունքի էին վերածել: Նրանց թողած պատգամը խոստացել եմ կրել՝ հանուն մեր հերոս ժողովրդի արժանապատիվ կյանքի ու Արցախի հզոր պետականության կերտման, եւ նույն նվիրականությամբ փոխանցել գալիք սերունդներին»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/529326967764681?__xts__[0]=68.ARCDnHJ0X_p1pyUmnM3yRcJdmb73tIZeUJA6G7TQimjI1q3hoRrKLGV_JuaO95v9Dm1KZGS0mrLpMNimtIPvgkyTRUDIpUvWuSESAcxG3Met5tFNQGYlMcTqYpM9McNvVWUaXiTuW_i9y2Y_1d5IvJZj8Q7fEtUm8sOIGNfU_aRq8sKNJf1odwbh8aqPNr2eH860v1mxBW_Exkpiv5NAvbj5IpF8mVIGrDRoTyG8WtM6TlBK_SMCeuViQeqHnuXKu3hJAiFrBnWYEmcvjXhj7dcSNBSjOQ0Lj6zkJsX2w551Ihg2bB7y2SjymQS83Ai4G98jdVMgoWgMwVFEDMvOBjU&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում