Tuesday, 16 04 2024
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են

2003-2018թթ. կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

2003-2018 թվականներին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2003թ. սեպտեմբերի 30-ին սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել է Վրաստանի քաղաքացու անձնագիր և մեկնել Ֆրանսիա:
Գովազդ
00:14
Իմանալ ավելին

Մեղադրյալը, Վրաստանի քաղաքացու տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2010թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, իսկ 2011թ. փետրվարի 17-ին, նույն կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում կազմվել է քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ գործ և ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ կարծիք հայտնելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից անձնագրային և վիզաների վարչություն պատասխան գրություն է ուղարկվել, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ առարկություն չունեն:

ՀՀ նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանով մեղադրյալին, կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ 2011թ. հոկտեմբերի 31-ին անձնագրային և վիզաների վարչությունից վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որից հետո այդ անձնագրով, 2012թ. մարտի 23-ից մինչև 2016թ. օգոստոսի 24-ը, պարբերաբար ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

2011թ. նոյեմբերի 1-ից մեղադրյալը, կեղծ տվյալներով, ՀՀ պաշտպանության նախարարի հետ կնքված աշխատանքային պայմանագրով ընդունվել է ծառայության ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ նշանակվելով զինծառայողի հաստիքի՝ որպես զորամասի ուսումնական մասի պետ-դպրոցի պետի տեղակալ: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության Էրեբունու զինկոմիսարիատում, առանց սահմանված փաստաթղթերի և ստուգումների, մեղադրյալի կեղծ տվյալներով կազմվել է սպայի անձնական գործ: 2011թ. դեկտեմբերի 23-ից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մեղադրյալին, «դրամական օժանդակություն» հիմնավորմամբ, ամեն ամիս փոխանցվել են գումարներ: 2012թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեղադրյալն ազատվել է ծառայությունից՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության հիմքով: Դրանից հետո էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շարունակվել են ամեն ամիս գումարներ փոխանցվել մեղադրյալին՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 3-ը: Այնուհետև՝ 2015թ. ապրիլի 28-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ը, մեղադրյալի հաշվեհամարին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «ռազմական կարիքների համար» հիմնավորմամբ, փոխանցվել են գումարներ, ինչպես նաև՝ նրան տրամադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողական վկայական և ավտոմեքենա, որը շահագործվել է նրա կողմից: Ընդհանուր ՀՀ պաշտպանության նախարարությունից մեղադրյալի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 9 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում կատարված հարցմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում նման ծառայողի վերաբերյալ տվյալներ գրանցված չեն և այդպիսի տվյալներով անձ ՀՀ պաշտպանության նախարարության սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային պաշտոններում երբևէ չի ծառայել:

2015թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում արգելանք է սահմանվել հետախուզվող մեղադրյալի, կեղծ տվյալներով անձի սահմանահատումների նկատմամբ:

2015թ. փետրվարին մեղադրյալը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Վանաձորում, սակայն ազատ է արձակվել՝ չներկայացվելով նախաքննական մարմնին:

2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալը «Զվարթնոց» օդանավակայանով, իր կողմից օգտագործվող կեղծ անձնագրով, փորձել է մեկնել ՀՀ-ից: ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից վերջինիս սահմանահատումը կասեցվել է, և նա հանձնվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներին: Սակայն հետախուզվող մեղադրյալը մի քանի ժամ անց արգելանքից ազատվել է և նույն օրը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից վերացվել է վերջինիս սահմանահատումների նկատմամբ սահմանված վերը նշված արգելանքը, որից վեց օր անց՝ ապրիլի 30-ին, մեղադրյալը մեկնել է ՀՀ-ից: Հետագայում էլ մեղադրյալը շարունակել է ազատորեն տեղաշարժվել և հատել սահմանը:

Բացի այդ, 2015թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայողները պարզել են, որ կեղծված տվյալներով մեղադրյալը հանդիսանում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող հետախուզվողը, որ նա գտնվում է ՀՀ-ում և միջոցներ չեն ձեռնարկվել՝ վերջինիս բերման ենթարկելու և նախաքննական մարմնին հանձնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ տվյալներ, 2020թ. մայիս 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ քննչական կոմիտե

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում