Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Արմավիրում մեկ անձի սպանության և մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է նույն մարզի բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 2020թ. մայիսի 10-ին Արմավիրում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի համար. վերջինս կալանավորվել է:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի բնակիչը դեպքի օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, բաց պատուհանով մտել էր 29-ամյա երիտասարդի՝ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տուն և իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած վնասվածքից երիտասարդը տեղում մահացել էր, իսկ Էջմիածնի բնակիչը դիմել էր փախուստի:

Նույն օրը «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Գեղակերտի բնակիչը մարմնական վնասվածքներն ստացել է նույն՝ Էջմիածնի բնակչի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես պարզվել էր, որ երիտասարդը, սպանության դեպքի վայրից հեծանվով փախուստի դիմելիս, մտել էր Գեղակերտի 41-ամյա բնակչին պատկանող հողամաս: Վերջինս նկատել և փորձել էր պարզել իր հողատարածքում երիտասարդի գտնվելու պատճառը, որի ժամանակ էլ Էջմիածնի բնակիչը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ էր հասցրել հողամասի սեփականատիրոջ կենսական կարևոր օրգաններին՝ կրծքավանդակի ձախակողմյան, որովայնի ձախակողմյան և պարանոցի հետին հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել էր փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքերի վայրերի զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, վերցվել են փորձանմուշներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են որոսորդական հրացանի 11մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ողորկափող հրազեն և դանակ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, և դատահամակարգչատեխնիկական:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում