Thursday, 18 04 2024
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Արայիկ Հարությունյանն իր քայլերով նպաստել է Սմբատ Գոգյանի հրաժարականին․ Բախշյան

Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈԿ ) նախագահ Սմբատ Գոգյանը օրերս աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԲՈԿ նախագահի պաշտոնը թողնելու իր որոշումն ունի երեք շերտ.

«1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետների տարբերությանը, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

  1. 2019 թ-ի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։
  2. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով՝ ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։

ՀԳ․ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում ինձ այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար»,-մասնավորապես գրել էր Սմբատ Գոգյանը։

Թեմայի վերաբերյալ  «Առաջին լրատվական»-ը զրուցեց  ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ:

– Տիկին Բախշյան, կխնդրեմ  Ձեր կարծիքն արտահայտեք Սմբատ Գոգյանի  աշխատանքից ազատման դիմումի վերաբերյալ, ինչպես նաև այն 3 պատճառների, որոնք Գոգյանը հրապարակել  է  իր ֆեյսբուքյան էջում՝ ԲՈԿ նախագահի պաշտոնը թողնելու  հիմնավորում որպես:

-Այո, ես ծանոթ եմ Գոգյանի այս  հրապարակմանը և  շատ ցավով եմ ընդունել այդ փաստը: Կարող եմ ասել, որ  այս  երևույթը բնավ չի խոսում ի օգուտ Հայաստանում կրթության և գիտության այն քաղաքականության և բարեփոխումների, որոնց այդքան սպասում էինք, որոնք հույս ունեինք, որ , ի վերջո, տեղի կունենան և փաստորեն Սմբատ Գոգյանի հրաժարականն ապացուցում է այն, որ այդ բարեփոխումները չկան, դրանք ուղղակի իմիտացիա են: Կրթության ոլորտում, կրթության քաղաքականության մեջ այնպիսի  ուղեղ, այնպիսի  կարող  մարդ, այնպիսի վառ անհատ, ինչպիսին Գոգյանն  է՝  գրեթե չկա,  բայց փաստորեն վերջինս էլ ձեռքերը վեր  բարձրացրեց  և հանձնվեց, ինչը  չափազանց վատ և վտանգավոր նախադեպ եմ համարում: Ես չգիտեմ, թե  ԿԳՄՍ  նախարարն ինչպես պիտի արձագանքի, ինչ պատասխան պետք է տա այս հրաժարականի կապակցությամբ… ինչո՞ւ սա եղավ, ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ  առկա տարաձայնություններն ու հակասությունները չլուծվեցին ի օգուտ կրթության և գիտության, չգիտեմ, թե նախարարն ինչ բացատրություն ունի:

-Արայիկ Հարությունյանի անմիջական մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ.  այս դեպքում կոնկրետ ունենք Գոգյանի ազատման դիմումի փաստը, սակայն բացի  դրանից՝  Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման այս երկու տարիների ընթացքում ոլորտի փորձագետների ու տարբեր ներկայացուցիչների կողմից բազմաթիվ դժգոհություններ կան  նախարարի  գործունեության վերաբերյալ:  Ի՞նչ  կարող եք  նաև այս մասով ասել, Դուք  ինչպե՞ս  կբնութագրեք Հարությունյանի աշխատանքը:

– Նախ հարցի առաջին հատվածի վերաբերյալ՝  մեղավոր բառը ես  չեմ  օգտագործի, բայց այն, որ իր վերաբերմունքով, իր քայլերով ու գործելաոճով  Արայիկ Հարությունյանը նպաստել է Սմբատ Գոգյանի հրաժարականին՝ դա ակնհայտ է ու աներկբա: Սա վկայում է այն մասին, որ Գոգյանի նման կայացած գիտնականի փաստարկները, առաջարկներն ու նախաձեռնությունները չեն ողջունվել նախարարի կողմից և տեղի է ունեցել այն, ինչ բոլորս տեսանք, այսինքն՝ Գոգյանը նախարարի հետ ոչ թե համագործակցել է, այլ անգամ լսելի չի եղել Հարությունյանի կողմից, որն  էլ հանգեցրեց այսպիսի հետևանքների:

Այո՛, Արայիկ Հարությունյանը ընդհանրապես իր լսելու կարողությունը չի դրսևորում այնպես, ինչպես կուզենար  դա  տեսնել կրթության ոլորտը սպասարկող անձնակազմը: Նախարարը չի լսում այն քննադատությունները, որոնք բխում են իր ղեկավարած ոլորտի շահերից, մինչդեռ դրանք քաղաքական քննադատություններ չեն, այլ՝ կրթության քաղաքականության վերաբերյալ տեսակետներ, մեկնաբանություններ ու օբյեկտիվ քննադատություններ, որոնք նրա համար  կարող են գուցեև ընդունելի  չլինեն, բայց առհասարակ անտեսվում են, որևէ արձագանք, որևէ հակափաստարկ ի պատասխան չի հնչում: Կարող եմ վերջին ժամանակահատվածի փորձով ասել, երբ իր հրամանով աշակերտների գնահատականների նշանակումը ուղղահայաց իջեցվեց դպրոցներին և շատ մեծ դժգոհությունների առիթ  տվեց (հիշեցնենք, որ նախարարի հրամանով դպրոցներում ավարտական և կիսամյակային ամփոփիչ գնահատականները նշանակվել են  մինչև մարտի 13-ն ունեցած թվանշանների հիման վրա-խմբագրական) ու թվում էր, թե  այդ դժգոհություններին նախարարը պետք է ականջալուր լիներ ու վերանայեր որոշումը, բայց այդպիսի բան չտեսանք: Թերևս այլ օրինակներ չբերեմ…

– Տիկին Բախշյան, Ձեր գնահատմամբ՝ նախարարի այդպիսի վարքագիծն ինչի՞ց է գալիս, ինչո՞վ է պայմանավորված  նրա  այդ  գործելաոճը:

-Ես իմ վրա չեմ վերցնի նրա պահվածքը վերծանելու համարձակությունը, որովհետև  դա  գուցե դիտվի ոչ այնքան օբյեկտիվ: Սակայն մի բան կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը այն քաղաքական ուժի ներկայացուցիչն է, որն արժանացել է ժողովրդի վստահության այդպիսի մեծ քվեի և նման պարագայում դա ուղղակի ավելորդ ինքնավստահություն է: Կարծում եմ, որ նա  ցանկապատ է դրել իր և հասարակության միջև և բոլորովին չի փորձում դուրս գալ այդ վիճակից և լսել այն մարդկանց, ովքեր ոլորտի զարգացման համար շատ սրտացավ և կառուցողական առաջարկներ են անում:

– Եթե ԲՈԿ-ը, այդուամենայնիվ, չփակվի՝  ի՞նչ եք կարծում՝ Սմբատ Գոգյանին արժանի փոխարինող կունենա՞նք այդ կառույցում:

Կդժվարանամ պատասխանել այդ հարցին, ուղղակի կասեմ, որ Գոգյանը շատ արժանի մարդ  էր այդ պաշտոնում՝ իր սկզբունքայնությամբ ու իր տեսակով,  որևէ բանից չկաշկանդվող երիտասարդ էր և նրա այդ կերպարը խիստ կարևոր էր այդ կառույցում: Շատ ափսոսացի, երբ կարդացի պաշտոնը թողնելու նրա պատճառաբանությունները, որոնք ըստ էության վերաբերում էին այն ամենին, ինչի դեմ խոսելով իմքայլականները եկան իշխանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում