Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի պատասխանատու քայլը մեծ ֆուտբոլի վերակենդանացման գործընթացում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի երեկ կայացած նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

Ու փաստորեն, Հայաստանը պաշտոնապես դարձավ երկրորդ երկիրը, որտեղ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներից հետո վերսկսվում է ֆուտբոլի առաջնությունը։ ՀՖՖ Գործկոմը կայացրեց ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվել է հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել նաև ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը: Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի գավաթի խաղարկությունը: Սա միանգամայն պատասխանատու քայլ է աշխարհում ամենամասսայական մարզաձևի վերակենդանացման գործում։ Արդեն այսօր «Բորուսիա»-«Շալկե» մրցավեճով կվերսկսվի ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը, որը համավարակի պատճառով դադարեցվել էր մարտի 13-ին։

Գերմանիան առաջին երկիրն է, որը ձեռնոց նետելով կորոնավիրուսին՝ կարևոր քայլ է կատարում մեծ ֆուտբոլը վերակենդանացնելու գործում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր անդրադարձել ֆուտբոլի խնդրին՝ հայտարարելով, որ կառավարության հատուկ որոշման համաձայն՝ Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ից: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ: Նշենք, որ Գերմանիայում մինչև սեպտեմբերի 1-ը արգելվել են բոլոր զանգվածային միջոցառումները, սակայն ֆուտբոլի համար պետական մակարդակով ըստ էության ընդունվել է բացառիկ որոշում։ Իսկ որ երկրները կհաջորդեն Գերմանիային ֆուտբոլը վերակենդանացնելու գործընթացում։ Երեկ հայտնի դարձավ, որ Իտալիայի, Անգլիայի և Իսպանիայի առաջնությունները վերսկսվելու են հունիսի 12-ին։

Այս երկրներում ևս ֆուտբոլի մասով որոշումներ է ընդունվել պետական մակարդակով։ Նշենք, որ պաշտոնապես արդեն 3 երկիր՝ Հոլանդիան, Բելգիան և Ֆրանսիան, որոշում են կայացրել ազգային առաջնությունները չեղարկելու և անավարտ թողնելու մասին։ Սպասվում էր, որ մայիսի 15-ին առաջնությունն անավարտ թողնելու վերաբերյալ որոշում կկայացվի նաև Ռուսաստանում։ Վերջին պահին սակայն Ռուսաստանի ֆուտբոլի միությունը ետ կանգնեց այդ մտադրությունից։ Մասնավորապես ՌԴ կառավարության հետ քննարկումից հետո երեկ որոշվեց, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 21-ին։ Միևնույն ժամանակ որոշվել է Ռուսաստանի առաջին և երկրորդ դիվիզիոնների մրցաշարը անավարտ թողնելու մասին։ Պրեմիեր անավարտ թողնելու մտադրությունը զայրույթի ալիք էր բարձրացրել ռուսական ակումբների շրջանում։ Խաղացված 22-րդ տուրից հետո 50 միավորով առաջին հորիզոնականում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Երկրորդ հորիզոնականում 41 միավորով Մոսկվայի «Լոկոմոտիվն» է, իսկ մոսկովյան մեկ այլ ակումբ՝ ԲԿՄԱ-ն, նույնքան միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ Խոսվում էր, որ մայիսի 15-ին պաշտոնապես պետք է հայտարարվի «Զենիթի»՝ Ռուսաստանի չեմպիոն դառնալու մասին։

Մոսկովյան թիմերի երկրպագուները համարում էին, որ ՌԴ կառավարությունն ու ֆուտբոլային միությունը ուղղակի ոչնչացնում են ֆուտբոլը։ Երկրպագուները շարունակ օրինակ են բերում հարևան Բելառուսը, որտեղ համավարակի պայմաններում առաջնությունն ընթանում է բնականոն հունով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում