Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Քոչարյանի հերթական մերժումով դատաքննությունը չի սկսվելու, իրենց հույսը ՍԴ-ն է. պետք է անհապաղ լուծել ՍԴ ճգնաժամի հարցը»

Մարտի 1-ի զոհերի հարազատները հույս չունեն, որ դատարանի կողմից Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հերթական միջնորդության մերժումից հետո դատավարությունը, ի վերջո, կսկսվի ու կընթանա բնականոն հունով։

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննությունը չի սկսվելու մինչև չլինի Սահմանադրական դատարանի որոշումը։ «Իրենք շարունակելու են ձգձգել նիստերը։ Այս միջնորդությունը մերժեցին, իրենք ուրիշ պատճառ էլ գտան. Քոչարյանին վիրահատել են, մի մասն էլ հետվիրահատական վիճակում կպարկի հիվանդանոցում։ Մի ամիս հետո նորից անվստահություն կհայտնեն դատավորին, ապա խափանման միջոցի փոփոխության միջնորդություն կներկայացնեն, հետո նոր երաշխավորներ կգտնեն, և այսպես շարունակ՝ մինչև չլինի Սահմանադրական դատարանի որոշումը։ Իրենց միակ հույսը ՍԴ որոշումն է»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակից ակնհայտ է դառնում, որ իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի և, ի վերջո, լուծի Սահմանադրական դատարանի հարցը։ «Հասկանում եք, Սահմանադրական դատարանի հարցը լուծելը միակ միջոցն է, որ Մարտի 1-ի գործով դատաքննությունը, ի վերջո, սկսվի ու ընթանա։ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ։ Կորոնավիրուսը թույլ չի տալու, որ այդ ճգնաժամը լուծվի հանրաքվեի ճանապարհով, հետևաբար՝ քաղաքական իշխանությունը, Ազգային ժողովը պետք է այլ լուծում քննարկեն ու իրականացնեն։ Ավելորդ ժամանակ չպետք է կորցնել։ Սահմանադրական դատարանի հարցը պետք է քննարկվի ու լուծվի խորհրդարանում, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Քլոյանը։

Նրա խոսքերով՝ քանի դեռ ՍԴ-ի հարցն էլ լուծված չէ, հարկավոր է ինչ-որ այլ միջոցներ ձեռնարկել, որ դատական նիստը այս բուֆերային վիճակից դուրս գա, ու նիստերը կայանան։ «Հակառակ դեպքում այլևս այսպես հնարավոր չէ։ Սկավառակը անընդհատ պտտվում է՝ խափանման միջոց, գրավի միջնորդություն, անվստահություն դատավորին, երաշխավորներ, և այսպես արդեն քանիերորդ անգամ»,- եզրափակեց Քլոյանը։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը ևս օրերս մեզ հետ զրույցում ասել էր, որ Քոչարյանն ու իր փաստաբանական թիմը ջանք ու եռանդ չեն խնայում ձգձգելու դատավարությունը, մինչև կայացվի ՍԴ որոշումը։ Իսկ այն, որ ՍԴ-ից իսկապես կարող է վտանգավոր որոշում լինել, միանշանակ է։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը այս իշխանության համար պետք է առաջնային լինի։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, այդ կառույցներից ակնկալելով խորհրդատվական կարծիք։ Ակնկալվում է, որ հունիս ամսին կլինի այս խորհրդատվական կարծիքը, և Սահմանադրական դատարանը, ի վերջո, որոշում կկայացնի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում