Թուրքիայում հաճախորդները, որոնց շրջագայությունները փետրվարի 5-ից չեղարկվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, թռիչքների արգելքը հանվելուց հետո 60 օրվա ընթացքում կկարողանան հետ ստանալ իրենց ավիատոմսերի գումարը: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի տուրօպերատորների ասոցիացիային (TURSAB):
Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել ուրբաթ՝ մայիսի 15-ին:
Նշվում է, որ նոր կանոնները տարածվում են հիմնականում զբոսաշրջային արդյունաբերության թուրք հաճախորդների վրա, քանի որ արտասահմանցի զբոսաշրջիկները սովորաբար օգտագործում են իրենց երկրների տուրօպերատորների ծառայությունները: