Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

ԿԲ-ն  նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. գնա՞ճ, թե՞ գնանկում, ի՞նչ է սպասվում ՀՀ տնտեսությանը

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) օրերս  կայացած  նիստում  ԿԲ խորհուրդը որոշեց  0.25 %-ով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5 %:

Տնտեսագետ Հայկազ  Ֆանյանը ԿԲ-ի այս  որոշումն որակում է որպես  միանշանակ դրական քայլ:

«Սա դրամավարկային քաղաքականության  գործիքներից մեկն է և նշանակում է, որ այսուհետ ավելի էժան ռեսուրսներ են հասանելի լինելու բանկերին, որոնք էլ  ըստ դրա  կկարողանան կազմակերպել իրենց գործունեությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայկազ Ֆանյանը:

Նշենք, որ վերոնշյալ նիստի ավարտից հետո  տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ  մասնավորապես ասված  էր, որ հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը, առկա ցածր գնաճային միջավայրը և ֆինանսական շուկաների կայունացումը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում:

Հատկանշական է, որ  2020թ-ի  մարտին արձանագրվել է 0.5 % գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1 % գնաճի դիմաց:

Նկատենք, որ սովորաբար ԿԲ-ի կողմից թիրախավորված գնաճը կազմում է 4 % (+ – 1.5 %), սակայն վերջին տարիներին Հայաստանն որևէ ձևով չի կարողացել պահպանել դիրքերն այս միջակայքում:

Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ այս պարագայում  կրճատումն այնքան փոքր է, որ գնաճի անգամ թիրախային  2.5-ից մինչև 5.5 տոկոս միջակայքը դժվար թե կարողանանք թևակոխել:

«Կամ, եթե թևակոխենք էլ, ապա դա միանգամայն նորմալ երևույթ է և  սպասելի է, որ կարող է նաև այդպես լինել, այսինքն այնպես չի, որ կգրանցենք սպասված 5-6 տոկոսից ավել գնաճ, որը մտահոգիչ կդառնա մեզ համար: Տնտեսության նորմալ գործունեության համար գնաճի որոշակի մակարդակ, ամեն դեպքում, անհրաժեշտ է և հաշվի առնելով ընթացիկ իրավիճակն՝ անհանգստության առիթ դեռևս չեմ տեսնում»,-ասաց նա:

Վերջինիս կանխատեսմամբ՝ այս տարվա համար գնաճը կարող է կազմել 1.8 %, որը պայմանավորված է երկու գործոնով:

«Առաջինը՝ տրանսֆերտների կրճատումն է, որն արդեն իսկ նկատելի է և առաջիկայում էլ շարունակելու է էականորեն կրճատվել, իսկ երկրորդ գործոնը՝ դրամ-դոլար փոխարժեքի տատանումն է, այսինքն՝ դրամը կարժեզրկվի և քանի որ մենք բավականին մեծ քանակությամբ ապրանքատեսակներ ներմուծում ենք դրսից, ուստի  դրամի արժեզրկումը կհանգեցնի որոշակի գնաճի:

Կցանկանայի նաև նշել, որ այն սպասումները, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրճատման արդյունքում  կարող է մեծ գնաճ արձանագրվել՝ իրատեսական չէ»,-նկատեց տնտեսագետը:

Ուշագրավ է նաև, որ ինչպես նշված է ԿԲ-ի մամուլի հաղորդագրության մեջ՝  կորոնավիրուսի տարածումը և վերջինիս կանխարգելման առողջապահական միջոցառումները  բացասական մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության, այդ թվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսական աճի վրա և մեծացրել են հումքային ու պարենային գների տատանողականությունը: Չնայած առաջատար երկրների կենտրոնական բանկերի համատեղ ջանքերի շնորհիվ ֆինանսական շուկաների տատանողականությունը թուլացավ, սակայն անորոշություններն ու ռիսկերը դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցության հետևանքով 2020թ-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ-ի գնահատականների համաձայն՝ երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի կրճատմամբ: Կանխատեսվում է, որ համախառն պահանջարկը հետագայում նույնպես կմնա թույլ, ինչը որոշ չափով կմեղմվի Կառավարության կողմից իրականացվող համաճարակի  սոցիալական և տնտեսական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների խթանող ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները:

Այս համատեքստում  մեր զրուցակիցը նշեց.

«Ժամանակին, երբ տարբեր տնտեսագետներ ԿԲ-ին մեղադրում էին գնաճի թիրախային միջակայքը չապահովելու մեջ, ԿԲ-ն պատասխանում էր, որ դա երկարաժամկետ պլանավորում է, այսինքն՝ հնարավոր էր, որ դիցուկ 2018թ-ին կամ 2019թ-ին  կանխատեսվածից  ավելի ցածր գնաճ լիներ, բայց  հետագա տարիների համար կանխատեսված միջակայքը պահպանվի:

Ես կարող եմ նշել, որ ի համեմատ օրինակ  հարևան Վրաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի  և մի շարք այլ երկրների՝ մեզ մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքը շատ ավելի ցածր է, սակայն, թե ի՞նչ կլինի 3 տարի հետո, այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում՝  անկեղծ ասած՝ չեմ կարող կանխատեսել, որովհետև այդտեղ շատ մեծ դերակատարում ունի բազմաթիվ գործոնների համատեղումը»:

Ինչ վերաբերում  է  Հայաստանի տնտեսության վերականգնման,  վերակազմավորման, տարբեր շուկաներում դիրքավորվելու կամ վերադիրքավորվելու հեռանկարներին՝  կորոնավիրուսի հետճգնաժամյան փուլում, ապա Հայկազ Ֆանյանի խոսքով, առհասարակ, համաճարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամերը վեաձև (V) տեսք են ունենում, այսինքն՝ տնտեսություններն արագ անկում են ապրում և մեծ արագությամբ էլ  վերականգնվում են:

«Կարող եմ ասել, որ, ըստ էության,  Հայաստանում  2021թ-ին արդեն  կարող ենք խոսել տնտեսական աճի մասին, որը թույլ կտա նաև վերականգնել 2019թ-ին արձանագրված ՀՆԱ-ի իրական ծավալի մակարդակը, այսինքն, եթե ընթացիկ տարում մենք անկում ենք ապրում և առաջիկա ամիսներին ապրելու, ապա 2021թ-ի կունենանք աճ, որը մեզ կվերադարձնի 2019թ-ի տնտեսական աճի մակարդակին»,- եզրափակեց Ֆանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում