Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան հայտարարել է, որ կառավարությունը չի խնդրելու նախագահին երկարաձգել արտակարգ դրությունը մայիսի 22-ից հետո, քանի որ երկրի համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Համաճարակաբանական իրավիճակի խոր վերլուծությունից հետո Վրաստանի կառավարությունը որոշել է չդիմել նախագահին և խորհրդարանին` մայիսի 22-ից հետո երկարաձգելու արտակարգ դրությունը», – ասել է նա:
Գահարիան հիշեցրել է, որ արտակարգ դրությունը մտցվել է Վրաստանում մարտի 21-ին, այնուհետև մեկ անգամ երկարացվել է: