ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար։
Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջեւ, որին միջամտել էին ԱԺ մյուս պատգամավորները: Կատարվածից հետո դատախազությունը սկսել էր ուսումնասիրել միջադեպի հանգամանքները, ապա նյութերն ուղարկել էր ՀՔԾ:
Ավելի վաղ ՀՔԾ էր հրավիրվել միջադեպի մասնակիցներից Էդմոն Մարուքյանը, նրան նաեւ դատաբժշկի ուղեգիր էր տրվել: