Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

5-10 դատավոր հանելով ու տեղը ուրիշներին բերելով բան չի փոխվի. Արդարադատության հողը վարակված է, համակարգային մոտեցում է պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը։

Պարոն Օհանյան, վարչապետարդարադատության նախարար հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ սպասված վեթինգը չի լինելու։ Նախարարի խոսքով՝ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնելու առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու։ Դո՞ւք էլ եք համարում, որ սա նահանջ էր հեղափոխությունից հետո դրված նպատակներից։

– Հարցը բազմաշերտ է, մի քանի կողմ ունի։ Իրավական առումով ողջախոհ է այս որոշումը՝ այն իմաստով, որ ցնցումներ չեն լինի։  Ես էլի եմ ասել, որ կտրուկ քայլերը, վիրահատական միջամտությունները ձախողում են աշխատանքը։ Դատավորները վերջին հաշվով, որքան էլ մենք չուզենանք դրա մասել խոսել, երբեք էլ բացարձակ անկախ չեն եղել։ Բացարձակ անկախ ոչինչ չկա, ու դատավորների բացարձակ անկախություն երբեք էլ չի եղել։ Մեզ պես երկրներում միշտ էլ այդպես է եղել։ Հնարավոր է շատ զարգանալու դեպքում ինչ-որ աստիճանի անկախության հնարավոր լինի հասնել, բայց ոչ բացարձակության։ Դատավորները կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի կախված են հասարակության, իշխանությունների կարծիքից։ Այդ կարծիքի անունը կդնենք ճնշում, թե ոչ՝ դա արդեն էական չի։ Դատավորները միշտ արձագանքում են այդ կարծիքին։

Այսինքն՝ Ձեզ համար ընդունելի՞ է աստիճանական փոփոխությունների մոդելը, ոչ միանգամից, համատարած վեթինգի տարբերակը։

– Այո, մեծ հաշվով միշտ չէ, որ վիրահատական միջամտությունները արդարացված են։

Նախարարը խոսում էր սահմանադրական խոչընդոտների մաիսն, որոնք արգելակ են հանդիսանում դատական համակարգի արմատական փոփոխություններին։ Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը։

– Ես չեմ խորացել, ուսումնասիրության կարիք կա թերևս, բայց չեմ կարծում նաև, որ իրենք սխալ են ասում։ Ես կողմնակից եմ էվոլյուցիոն փոփոխություններին։ Այլ հարց է, թե դա որքան կտևի։ Ես միշտ ասել եմ, որ անձ փոխելով բան չի փոխվի։ Մի 5-10 դատավոր հանելով և նրա տեղը ուրիշ 5-10 դատավոր  բերելով ոչ մի բան չի փոխվելու։ Համակարգը պետք է փոխվի։ Արդարադատության հողը վարակված է, հիվանդ է, և դրա վրա աճող ծառերը, բնականաբար, հիվանդ են լինում։ Լուրջ համակարգային մոտեցում է պետք։ Այլապես իրավիճակ չի փոխվի։

Եվ նախարարը, և ԲԴԽ անդամները պնդում են, որ նաև կադրերի լուրջ խնդիր ունենք, ու եթե համատարած վեթինգ լինի, ու շատ դատավորներ համակարգից հեռացվեն, նրանց նորերով փոխարինելու խնդիր կարող է առաջանալ։ Կադրային խնդիր իսկապես կա՞։

Ես վիճակագրությանը չեմ տիրապետում, բայց և չեմ էլ կարծում, որ այդ պատկերն է։ Փորձ է արվում արհեստական դեֆիցիտ առաջացնել։ Վստահ չեմ նաև ԲԴԽ-ի անաչառության վրա։ Ես իմ սեփական փորձով համոզվեցի դրանում։ Ես դիմել էի ԲԴԽ՝ վերանայելու իմ դեմ կայացված Արդարադատության խորհրդի անհիմն որոշումը, որը չարվեց։ Իսկ եթե պետությունը, ի դեմս Արդարադատության խորհրդի, շահագրգռված է լավ դատավոր ունենալու մեջ, դրա համար մեծ ջանքեր պետք չեն, պարզապես պետք է նման շահագրգռվածություն ցուցաբերել։ Բայց եթե հիմա ասում են, որ դատավորներ չկան, դրանով արհեստական դեֆիցիտ են ուզում առաջացնել։ Իրականում նման բան չկա։ Երիտասարդների մեջ մեծ ձգտում կա, հատկապես խոսք կա աշխատավարձերը բարձրացնելու մասին և այլն։ Իմ տպավորությամբ՝ փորձ է արվում այնպիսի մի վիճակ ստեղծել, որ իշխանությունները ակամա այս ամեն ինչի արդյունքում ձեռք բերեն արդեն իրենց հնազանդ դատավորներ, որոնք բարձր աշխատավարձի շահագրգռվածությամբ ձգտեն ավելի հնազանդ լինել, ավելի ուշադիր լինել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով ու, ինչպես նախկինում, ծառայեն ներկա իշխանություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում