Վրաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ, ալկոհոլային ըմպելիքներ և դեղորայք տեղափոխելու երկու փորձ է կանխվել Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ Արևմտյան շրջանի գլխավոր մաքսային վարչության ստացած տեղեկատվության հիման վրա, հայտնում է Sputnik Azerbaijan-ը:
«Կարմիր կամուրջ» մաքսակետում կանգնեցվել է երկու ավտոմեքենա՝ Mercedes Benz 1844 և Mercedes Benz 1840 LS. առաջինի ղեկին եղել է Վրաստանի քաղաքացի, երկրորդինը՝ Ադրբեջանի քաղաքացի:
Տրանսպորտային միջոցների զննման ժամանակ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է երեք շիշ ալկոհոլային խմիչք, վեց հազար տուփ Marlboro ծխախոտ, վեց անվանում դեղորայքի 53 փաթեթ և տասը կտոր բժշկական սարքավորումներ:
Մաքսանենգության երկու փաստերի վերաբերյալ կատարվում է հետաքննություն: