Թուրքիայի առողջապահության նախարարի հայտնած վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 144.749, որից 104.030-ն արդեն ապաքինվել է։
Վերջին 24 ժամում երկրում նոր դեպքերի թիվն ավելացել է 1635-ով։ Մեկ օրվա ընթացքում արվել է 34.824 թեստավորում։ Թեստավորվածների ընդհանուր թիվը հասել է 1․508․824-ի։
Մահացել է 55 մարդ՝ ընհանուր թիվը՝ կազմելով 4․007։
963 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 2.315-ով։