Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

ՄԱԿ-ը զգուշացնում է նոր աղետի մասին. մենք խոսել ենք դրա վերաբերյալ

Առողջապահության միջազգային կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի տնօրեն Դովորա Կեստելը զեկույց է ներկայացրել ՄԱԿ, որը պարունակում է զգուշացում, որ կորոնավիրուսի համաճարակի ստեղծած իրադրության հետևանքով աշխարհում բնակչության շրջանում կարող է կտրուկ աճել հոգեկան առողջության խնդիրը:

Դրա պատճառ է նշվում այն, որ մարդիկ շրջապատված են մահերով, միաժամանակ սոցիալ-տնտեսական ճգնաժամով, ստիպված են սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում «գամված» մնալ տներին:

Հոգեկան առողջության խնդիրը այն է, ինչի մասին մենք խոսել ենք մեր մի շարք հրապարակումներում: Իհարկե, մենք խոսել ենք Հայաստանի կտրվածքով մարդկանց հոգեբանական և հոգեկան վիճակի մասին, բայց անկասկած է, որ դա համատարած խնդիր է, որովհետև կորոնավիրուսի վարակը վերածվել է համաշխարհային մեծ հոգեխանգարմունքի:

Անկասկած է, որ համաշխարհային մակարդակով ընտրված կամ պարտադրված է վարակի դեմ պայքարի մի մեթոդաբանություն, որն այլ բան չէ, քան մի հիվանդության կամ առողջապահական մի խնդրի դեմ պայքարի խորագրի ներքո առողջապահական բազմաթիվ այլ խնդիրների առաջացումը: Ընդ որում, այդ մեթոդաբանությունից շեղվել են լոկ բացառիկ երկրներ, և ամենահատկանշականն այն է, որ այդ բացառիկ երկրներում մեթոդաբանության շեղումը չի բերել վիճակագրության նույնատիպ շեղման: Այսինքն՝ այդ երկրներում պատկերը գործնականում գերազանցապես նույնն է, ինչ մնացյալ բոլոր երկրներում, որոնք ընտրել են, այսպես ասած, համատարած կոշտ կարանտինի մոդելը և նոր են միայն հրաժարվում դրանից՝ աստիճանաբար, քայլ առ քայլ:

Միաժամանակ, սակայն, սահմանափակումներից հրաժարվելու պայմաններում որևէ մեկը և առնվազն համաշխարհային տեղեկատվական հարթակները կարծես թե չեն պատրաստվում հրաժարվել սուր ինֆոդեմիայի քաղաքականությունից: Ո՞վ է պատասխան տալու այն հետևանքների համար, որ մարդկանց հոգեկան և հոգեբանական վիճակի վրա թողել է կորոնավիրուսի դեմ պայքարի «ընտրված» մեթոդը, որի, այսպես ասած, իրավացիության կամ անայլընտրանքայնության մասին անվերապահ հավաստիացումներ պարզապես չկան:

Վարակ կա՝ դա անհերքելի է, բայց ակնհայտ է, որ ավելի շատ մղվել է պայքար ոչ թե այդ վարակի, այլ մարդկային հոգեբանության դեմ: Եվ այստեղ է հարցերի հարցը, որի պատասխանը պետք է ստանա աշխարհը, որի պատասխանը պետք է ստանան մարդիկ, եթե, իհարկե, դա լինի հնարավոր:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում